Ինչպե՞ս իջեցնել արյան ճնշումն առանց դեղորայքի
Ինչպե՞ս իջեցնել արյան ճնշումն առանց դեղորայքի
Բարձր ճնշումը՝ աշխարհում ամենատարածված առողջական խնդիրներից մեկն է: Բարձր ճնշման պատճառով շատ մարդիկ ստիպված են դեղամիջոցներ ընդունել: Այնուամենայնիվ, ճնշումը հնարավոր է իջեցնել նաև առանց դեղամիջոցների. կան մի քանի մեթոդներ։
Մեթոդ 1 Ինչպե՞ս նվազեցնել աղի քանակը սննդի մեջ
1 Լրացուցիչ անգամ մի՛ ավելացրեք աղ սննդին: Աղի ավելցուկի պատճառով հեղուկը կուտակվում է օրգանիզմում, ինչն էլ բարձրացնում է ճնշումը:
2 Մի՛ կերեք վերամշակված սնունդ Վերամշակված սննդի մեջ շատ աղ և այլ հավելանյութեր կան: Ապրանքներ գնելիս ուշադրություն դարձրեք պարունակվող աղի քանակին:
3. Հետևեք սպառված աղի քանակին: Հիշե՛ք, որ սննդակարգում աղի օրական անհրաժեշտ չափաբաժինը 2,5 գրամ է:
Մեթոդ 2 Փոփոխություններ սննդակարգում
1 Կերեք չափավոր և փորձեք ուտել ցածր յուղայնությամբ մթերքներ: Ճնշումը բարելավելու համար կարևոր է չափավոր ուտել:
2 Մի՛ օգտագործեք մեծ քանակությամբ շաքարավազ և ճարպեր պարունակող արտադրանք: Հրաժարվեք կոֆեինից, կոնֆետներից, վերամշակված ածխաջրերից, կարմիր մսից:
3 Ավելի շատ մանրաթելեր կերեք: Մանրաթելը մաքրում է օրգանիզմը և թույլ է տալիս վերահսկել ճնշումը` մարսողության վրա ունեցած դրական ազդեցության շնորհիվ:
4 Կերեք օմեգա -3 ճարպաթթուների բարձր պարունակությամբ մթերքներ:
5 Կերեք շատ կալիում: Այն օգնում է մեզի հետ օրգանիզմից դուրս բերելու աղը։
6. Հարցրեք բժշկին սննդային հավելումների մասին: Միգուցե կարող եք փոխարինել դեղամիջոցները հավելումներով: Ուսումնասիրվել են բազմաթիվ բնական հավելումներ, որոնք ճնշման նվազեցման գործում բավականին արդյունավետ են:
Մեթոդ 3. Ինչպե՞ս նվազեցնել այլ գործոնների ազդեցությունը:
1 Դադարեցրե՛ք ծխելը: Ծխախոտի ծխի մեջ կան նյութեր, որոնք բարձրացնում են ճնշումը:
2 Ավելի քիչ քանակությամբ սուրճ խմեք: Հրաժարվեք սուրճից, քաղցրից, գազավորված ըմպելիքներից և այլ խմիչքներից, որպեսզի իջեցնեք ճնշումը:
3. Նիհարեք. ավելորդ քաշի պատճառով սիրտն ավելի արագ է զարկում, ինչն էլ բարձրացնում է ճնշումը:
4 Խուսափեք թմրանյութերից և ալկոհոլից: Դրանք նույնպես արագացնում են սրտի զարկերը և բարձրացնում ճնշումը:
5 Հետևեք ձեր ճնշմանը Նորմալ ճնշում - 120/80 և ցածր Նախահիպերտոնիա - 120-139/ 80-89 Առաջին կարգի հիպերտոնիա - 140-159/ 90-99 Երկրորդ կարգի հիպերտոնիա - 160/100 և բարձր
Մեթոդ 4. Ինչպե՞ս հանգստանալ
1 Պայքարեք քրոնիկ սթրեսի դեմ. սթրեսի պատճառով բարձրանում է ճնշումը։
2 Ընդունեք լոգանք կամ ցնցուղ` ճնշումն իջեցնելու համար: Տասնհինգ րոպեանոց տաք լոգանքը կօգնի ձեզ նվազեցնելու ճնշումը մի քանի ժամով:
3. Զբաղվեք մեդիտացիայով, որպեսզի հանգստանաք և իջեցնեք ճնշումը, մեդիտացիայի ժամանակ շնչեք խորը և դանդաղ:
4 Ամեն օր քայլեք կամ կատարեք ֆիզիկական վարժություններ:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին