Սեռական հարաբերությունը հղիության արհեստական ընդհատումից հետո

Սեռական հարաբերությունը հղիության արհեստական ընդհատումից հետո
 
Բուժառուներին միշտ հետաքրքրում է այն հարցը, թե երբ է կարելի սեռական հարաբերություն ունենալ հղիության դեղորայքային ընդհատումից հետո։ Խնդիրն այն է, որ արգանդի խոռոչի ներքին մակերևույթը հղիությանմդեղորայքային ընդհատումից հետո իրենից ներկայացնում է բաց վերք, իսկ արգանդի վզիկը մի քանի օր բացված էմ մնում՝ առաջացնելով միկրոօրգանիզմների ներթափանցման վտանգ:
 
 
Հորմոնալ խախտումը, որը ուղեկցում է հղիության արհեստական ընդհատմանը, ունենում է հետևանքներ տեղայինմև ընդհանուր դիմադրողականության վրա՝ կտրուկ թուլացնելով այն։ Այսպիսով, հնարավոր են տարբեր տեսակիմբորբոքային և հորմոնալ բնույթի բարդություններ։
 
Ակտիվ և կրքոտ սեքսի ժամանակ արգանդը ենթարկվում է մեխանիկական ազդեցության, իսկ արդյունքում հնարավոր է ախտածին միկրոբների ներթափանցում դեպի արգանդիմ խոռոչ, որն էլ, իր հերթին, լի է մի շարք բարդություններով։ Հնարավոր բարդությունները վտանգավոր են, այնպես որ անհրաժեշտ է խստորեն հետևել ցուցումներին:
 
Հակացուցված է սեռական բնույթի ցանկացած դրսևորում։ Անհրաժեշտ է նաև խուսափել կնոջ մոտ օրգազմի առաջացումից, որի դեպքում անխուսափելի է հեշտոցի պարունակության բնական կլանումը արգանդի պարանոցի կողմից։ Հղիության արհեստական ընդհատումից հետո մեծ է բարդությունների առաջացման հավանականությունը։ Անհրաժեշտ է միզոպրոստոլի և միֆեպրիոտոնի ընդունումից հետո 2-3 շաբաթ ձեռնպահ մնալ սեռական հարաբերություն ունենալուց:
 
Պարզապես պետք է սպասել մինչև կդադարի արյունահոսությունը, և միայն 2 շաբաթ հետո կարելի է ունենալ սեռական հարաբերություն՝ անպայման օգտագործելով պահպանակ։

Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

 

views 10534
Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վերարտադրողական շրջան

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վաղ ձվարանային անբավարարություն․ երբ ձվարանների ֆունկցիան նվազում է ժամանակից շուտ

Վերարտադրողական շրջան

Վաղ ձվարանային անբավարարություն․ երբ ձվարանների ֆունկցիան նվազում է ժամանակից շուտ

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Վերարտադրողական շրջան

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Օվուլացիա․ ինչպես գնահատել դրա առկայությունը

Վերարտադրողական շրջան

Օվուլացիա․ ինչպես գնահատել դրա առկայությունը