Հղիության 13-րդ շաբաթ

Հղիության 13-րդ շաբաթ

Արդեն անցյալում են հաշվառումը, առաջին եռամսյակն իր վախերով ու տագնապներով, առաջին սկրինինգը։ Վայելեք ձեր վիճակը և սկսեք թարմացնել հագուստի պահարանը։

Լավ ինքնազգացողությունը, սակայն, առիթ չէ զգոնությունը կորցնելու համար։ Այտուցների, փորկապության և տհաճություն ու անհարմարություն պատճառող այլ զգացումների կանխարգելման իսկական ժամանակն է։

Պտղի զարգացումը

Սաղմի երկարությունը 6-7 սմ է, զանգվածը՝ 30-40գր: Պտղի մաշկը նուրբ է և խիստ զգայուն: Մեծանում է ուղեղնյութի զանգվածը, կատարելագործվում է դրա կառուցվածքը: Բերանի խոռոչում առկա է ատամների 20 սաղմ: Աղիքները վերադասավորվում են՝ անցնելով պորտային խողովակից դեպի որովայնի խոռոչ: Լյարդն սկսում է լեղի արտադրել, ինչը կուտակվում է լեղապարկում, ենթաստամոքսագեղձն էլ սկսում է ինսուլին արտադրել:

Փայծախում առաջին անգամ ի հայտ են գալիս В-ավշաբջիջները (լիմֆոցիտ)՝ իմունագլոբուլինային ընկալիչներով: Ավարտին է մոտենում վահանագեղձի զարգացումը: Արական սեռի երեխայի շագանակագեղձն է սկսում զարգանալ, ակտիվորեն բազմանում են իգական սեռի երեխայի սեռական բջիջները (օվոգոնիում):

Ի՞նչ է կատարվում

Հորմոններն սկսում են «խաղաղվել»։ Սրտխառնոցն այլևս չկա, ախորժակը լավացել է, հաճախակի դարձած միզարձակումն այլևս չի անհանգստացնում։ Արգանդն աճում է՝ անցնելով դեպի որովայնի խոռոչ, ներքին օրգանները ճնշվում են, ինչի արդյունքում այրոց է առաջանում։

Երկարատև զբոսանքից հետո մեծ հոգնածություն և ծայրանդամներում ծանրության զգացում է ի հայտ գալիս։ Հարկավոր է դանդաղ քայլել և հաճախակի հանգստանալ։ Եթե զգում եք, որ արգանդում լարվածությունը մեծանում է (արգանդի բարձր տոնուս), դիմեք բժշկի։ Եթե փորը «քարանում» է, պառկեք, բացառեք ծանրաբեռնվածությունը։

Ուլտրաձայնային հետազոտություն

Եթե սկրինինգ կատարվել է, և կատարել եք հիմնական հետազոտությունները, ապա բժիշկը գուցե միայն մեզի հետազոտություն նշանակի։ Սովորաբար քսուք հանձնելու նպատակով բժշկին դիմում են 12-րդ շաբաթում, սակայն երբեմն այդ գործընթացը մեկ կատարվում է մեկ շաբաթ ուշ։ Քսուքի հանձնումն անվտանգ է և անցավ։ Հետազոտությունը թույլ է տալիս պարզել հեշտոցի ֆլորայի վիճակը և հայտնաբերել միզասեռական հիվանդությունները։

Զգացողությունները

Կուրծքը շարունակում է մեծանալ, հնարավոր է, որ կաթնախեժ նկատվի կաթնագեղձից։ Վախենալ պետք չէ, այդ բնական է։ Հարպտկային շրջանի գույնը մգանում է, հնարավոր է, որ մգանա նաև պորտից ցայլք տանող գիծը, և բաց-շագանակագույն բծեր առաջանան դեմքի վրա։ Այդ ամենը պայմանավորված է հորմոնային փոփոխություններով և սովորաբար անցնում է ծննդաբերությունից հետո։

Սնունդը

Սրտխառնոցի դադարելուն պես գուցե ամեն բան ուտելու ցանկություն առաջանա, սակայն պետք է վերահսկել սնվելու ռեժիմը, որպեսզի ավելորդ կիլոգրամներ չկուտակեք։

Արդեն կարող եք ուտել քաղցրեղեն, խմորային, աղի և տապակած մթերքներ, բայց քիչ քանակությամբ։ Հաճախ սրտխառնոցին փոխարինում է այրոցը, ուստի ճիշտ սննդակարգ պահպանելը և՛ կարևոր է, և՛ անհրաժեշտ։

Նախապատվությունը տվեք կաթնաշոռին, մրգերին, բանջարեղենին, կանաչեղենին, անյուղ մսին։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար