Հղիության 12-րդ շաբաթ

Հղիության 12-րդ շաբաթ

Կարող եք շնորհավորել ձեզ․ ճանապարհի մեկ երրորդն արդեն անցել եք, տագնապային առաջին եռամսյակն անցյալում է։ Այդ ժամկետում կանայք արդեն հաշվառված են լինում բուժհաստատությունում, ինքնազգացողությունը սովորաբար լավանում է, իսկ փոքրիկը շարունակում է ակտիվորեն զարգանալ։

Պտղի զարգացումը

Սաղմի երկարությունը 5-6 սմ է, զանգվածը՝ 20-30գ: Պտղի գանգի դիմային մասն սկսում է մարդու նմանվել: Գլուխն առաջ է հակված, կզակը դիպչում է կրծքին: Պարանոցը հստակ ուրվագծված է: Կոպերը փակ են: Վերջույթները լավ զարգացած են, սակայն չեն ներդաշնակում պտղի չափերին: Եղունգներն են սկսում աճել: Սկսում են սաղմնադրվել մազապարկերը: Պտուղն սկսում է ձայներ արձակել, քանի որ սկսում են ձևավորվել ձայնալարերը: Արտաքին սեռական օրգանները զանազանվում են՝ ըստ սեռական հատկանիշի: Հնարավոր է լինում արդեն ՈՒՁՀ-ի միջոցով որոշել երեխայի սեռը։

12-րդ շաբաթվա սկզբում ուրցագեղձը (թիմուս) հասուն օրգան է հիշեցնում: Այստեղ ավշային ցողունային բջիջներից տարբերվում են Т- բջիջները: Ուրցագեղձի թերզարգացման դեպքում երեխաների շրջանում անընկալության բջջային համակարգում հակազդեցության խափանումներ են առաջանում, որոնք հանգեցնում են թարախային վարակների զարգացման: 12-րդ շաբաթվա սկզբում արդեն ձևավորված է վահանագեղձը և ունակ է յոդթիրոզին սինթեզել:

Վահանագեղձի հորմոնները կարգավորում են նյութափոխանակությունը, ապահովում են աճը, հյուսվածքների զարգացումը և առանձնացումը, այդ թվում նաև կենտրոնական նյարդային համակարգում (ԿՆՀ), այդ պատճառով էլ վահանագեղձի աշխատանքի անբավարարության դեպքում դիտվում է աճի դանդաղում նյութափոխանակության ընկճման հետևանքով: Պտղի արյան կազմում հայտնվում են սպիտակ գնդիկները (լեյկոցիտներ):

Ի՞նչ է կատարվում

Առավոտյան սրտխառնոցն աստիճանաբար դադարում է, սնունդը վերջապես սկսում է հաճույք պատճառել, հաճախակի դարձած միզարձակումն էլ սովորական է դառնում, աղիների գալարակծկանքի ակտիվությունը նվազում է, որի պատճառով մեծանում է փորկապության առաջացման հավանականությունը։

Երբեմն սրտի բաբախյունն արագանում է, ինչը պայմանավորված է արյան շրջանառության մեծացմամբ։ Արգանդը (10սմ) արդեն չի տեղավորվում փոքր կոնքում և սկսում է բարձրանալ դեպի որովայնի խոռոչ։

Սիրտը, թոքերն ու երիկամներն սկսում են ճնշվել, ուստի պետք է բացառել մեծ հոգնածությունը, չափից շատ ուտելն ու ռեժիմի այլ խանգարումները։

Ուլտրաձայնային հետազոտություն

Սկրինինգ անելու ժամանակն է։ Հարկավոր է երակից արյուն հանձնել կենսաքիմիայի համար։ Հղիության այդ և հաջորդող փուլերում կատարվող հետազոտություններն անվնաս են երեխայի առողջության և մոր ինքնազգացողության համար։

ՈւՁՀ-ի ընթացքում բժիշկն ուսումնասիրում է արգանդի վիճակը, տոնուսը, պարզում է ընկերքի տեղակայման վայրը, գնահատում է պտղի չափը, զարգացման դինամիկան, հաշվում է ծննդաբերության նախնական օրը, ինչպես նաև ուսումնասիրում է զարգացման հնարավոր պաթոլոգիաների կամ քրոմոսոմային անոմալիաների առաջացման վտանգը։ չի կարելի բաց թողնել այդ շրջանի ՈւՁՀ-ն։

Կարդացեք՝ Պրենատալ սկրինինգ

Զգացողությունները

Հագուստն սկսում է փոքր թվալ։ Կուրծքը մեծանում է, ինչի պատճառով հնարավոր է, որ մաշկը քոր գա։ Հարկավոր է հղի կանանց համար նախատեսված հագուստ և ներքնաշորեր ընտրել։ Դրանք պետք է լինեն բնական կտորներից, պարունակեն բամբակի թել և մարմնին կպչելիս տհաճություն չառաջացնեն։

Կարդացեք՝ Ներքնաշորերի ընտրությունը հղիության ընթացքում

Հնարավոր է, որ մարմնի և դեմքի վրա պիգմենտային բծեր առաջանան, մգանում է նաև պորտից դեպի ցայլք ընկած գիծը, պետք չէ վախենալ և անհանգստանալ, քանի որ դրանք սովորաբար անցնում են ծննդաբերությունից հետո։

Սնվելու կանոններ

Այդ շրջանում սնունդը պետք բազմազան լինի՝ հիմնականում կազմված մրգերից և բանջարեղենից։ Օրգանիզմն ինչպես երբևէ բջջանքի կարիք ունի։ Օրական առավելագույնը 2լ ջուր խմեք, մի գնեք գազավորված քաղցր և տուփերով հյութեր, ինչպես նաև արագ սնունդ։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար