Ի՞նչ է դոֆամինային քաղցը

Ի՞նչ է դոֆամինային քաղցը

Դոֆամինային քաղցն առողջ ապրելակերպի ոլորտի նորագույն միտումներից մեկն է։ Այս միտումը հայտնի է դարձրել Քեմերոն Սեպան՝ Կալիֆորնիական համալսարանի կլինիկական հոգեբուժության պրոֆեսոր, հոգեբան, ով մեծ փորձ ունի Սիլիկոնային հովտում (ԱՄՆ): Սեպան կիրառել է այս մեթոդն իր հաճախորդների՝ ՏՏ ընկերությունների աշխատակիցների շրջանում և գրանցել ապշեցնող արդյունքներ:

Ի՞նչ է դոֆամինային քաղցը

Սա ժամանակավոր հրաժարումն է բոլոր տեսակի հաճույքներից՝ սեքս, արագ սնունդ, սիրելի ֆիլմեր, սոցիալական ցանցեր, երաժշտություն, հոբբի և հետաքրքրություններ։ Սակայն թույլատրվում է զբոսնել, խորհել, զբաղվել մեդիտացիայով, գրել թղթի վրա, զբաղվել կենցաղային հարցերով, եփել, ուտել, շփվել սիրելիների հետ:

Նման առօրյան՝ առանց վառ համերի, հույզերի և զվարճանքի ձանձրալի է, սակայն մեծ իմաստ ունի, քանի որ դոֆամինային քաղցից հետո մարդն սկսում է հաճույք ստանալ ամենաչնչին բանից, սկսում է ավելի հաճույքով աշխատել և վերարժևորել կյանքը։

Ինչպե՞ս է գործում դոֆամինային քաղցը Քեմերոն Սեպանի կողմից առաջարկված դոֆամինային դիետան հիմնված է հոգեթերապևտիկ մեթոդի՝ ճանաչողական-վարքագծային թերապիայի վրա և թույլ է տալիս մարդուն երկու կարևորագույն քայլ կատարել.

• Գիտակցել իր անտրամաբանական, բացասական մտքերը, ցանկությունները, պահանջները, սովորությունները և գնահատել, թե ինչպես են դրանք ազդում իր կյանքի վրա։

• Փոփոխել վարքագիծը, որպեսզի նվազեցնի այդ գործոնների ազդեցությունը։ Ժամանակավոր հրաժարումը հաճույքներից հնարավոր է դարձնում ընկալել աշխարհը նորովի:

Ի՞նչ կապ ունի դոֆամինը

Դոֆամինը նեյրոմեդիատոր է (այսինքն՝ քիմիական նյութ, որն ուղեղի նեյրոններից եկող ազդակները փոխանցում է մարմնի բջիջներին և հակառակը), որը կարևոր դեր ունի ուսուցողական գործընթացում: Նա պարգևատրում է մեզ հաճելի զգացումով՝ հաճույքով, եթե մենք անում ենք այնպիսի բան, որն օգնում է մեր մարմնին գոյատևելու և փոխանցելու գեները:

Սակայն արագ հաճույք ստանալու հնարավորությունը շեղում է ուշադրությունը և թույլ չի տալիս, որպեսզի անձը կենտրոնանա երկարաժամկետ նպատակների վրա։ Ինչպե՞ս կազմակերպել արդյունավետ դոֆամինային քաղց։

Պրոֆեսոր Սեպան առաջարկում է իրականացնել դոֆամինային քաղցն ըստ հետևյալ ժամանակացույցի.

• Օրվա վերջում՝ 1-4 ժամ Ժամը կախված է ձեր աշխատանքային գրաֆիկից և ընտանեկան կարիքներից:

• Շաբաթական 1 հանգիստ օր Օրինակ՝ շաբաթը կամ կիրակին կարելի է անցկացնել դրսում

• Հանգստյան օրերն անցկացնել քաղաքից դուրս․ կարելի է գնալ արշավների, էքսկուրսիաների

• Համատեղել դոֆամինային քաղցը և արձակուրդը:

 

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 

 
 
 

 
 
 
 

 
 
 

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է