Լազերային ինտիմ երիտասարդացում և նեղացում. ցուցումներն ու արդյունքները

Լազերային ինտիմ երիտասարդացում և նեղացում. ցուցումներն ու արդյունքները

Ընթացակարգը իրականացվում է գինեկոլոգիական սենյակում՝ Alma CO2 Femilift լազերի և հատուկ գինեկոլոգիական գլխադիրի կիրառմամբ:

Հեշտոցի մշակումից հետո ներդրվում է գինեկոլոգիական գլխադիրը, ընտրվում են լազերային ճառագայթների հզորության պարամետրերը և լորձաթաղանթի՝ քառակուսի սանտիմետրի վրա լազերի ազդեցության աստիճանը:

Լազերը սկսում է աշխատանքը՝ մշակելով հեշտոցի պատերը: Լազերային ճառագայթների ազդեցությամբ տեղի է ունենում լորձաթաղանթի ներքին և արտաքին մակերևույթների հյուսվածքների վերականգնում։ Ընթացակարգի տևողությունը 20-30 րոպե է, քանի որ տևողությունը կախված է ցուցումներից և ընտրված պարամետրերից։ Ընթացակարգի ընթացքում հիվանդը անհանգստություն չի զգում: Ընթացակարգի ավարտից հետո կինը կարող է գնալ տուն, սակայն նա պետք է հետևի բժշկի ցուցումներին ողջ վերականգնողական շրջանի ընթացքում։

Լազերային ինտիմ երիտասարդացումից հետո վերականգնման ժամանակահատվածը 3-5 օր է՝ կախված լազերային պարամետրերի հզորությունից: Հիմնական սահմանափակումը՝ ընթացակարգին հաջորդող 3- 5 օրերի ընթացքում սեռական կյանքի բացառումն է։ Նախքան ընթացակարգը հարկավոր է հետազոտվել՝ հանձնելով գինեկոլոգիական քսուք միկրոֆլորայի համար։

Ընթացակարգի իրականացման հակացուցումներն են՝

• սուր վարակիչ հիվանդություններ,

• արգանդի պարանոցի նորագոյացություններ,

• 18-ից փոքր տարիքը և այլն:

Լազերային ինտիմ երիտասարդացումը ոչ միայն հեշտոցի պատերի տարբեր տեսակների ատրոֆիայի շտկման, այլ նաև կանանց սթրեսային անմիզապահության համապարփակ լուծման համար է։ Ընթացակարգից հետո արդյունքը նկատելի է դառնում անմիջապես կամ մի քանի օր անց: Հիմնական ասպեկտներից մեկը սեռական հարաբերությունների ընթացքում սեռական բավարարվածության զգալի աճն է` հեշտոցի նեղացման շնորհիվ:

Արդյունքը մեծանում է առաջիկա 4-6 ամիսների ընթացքում: Արդյունքի տևողությունը կախված է պացիենտի ապրելակերպից, հետագա հղիության և ծննդաբերության առկայությունից, ինչպես նաև հեշտոցի ատրոֆիայի նախնական վիճակից:

Հեշտոցի նեղացման և երիտասարդացման մեկ ընթացակարգը արդեն իսկ գոհացնում է պացիենտին։ Կուրսը բաղկացած է երեք ընթացակարգից՝ մեկամսյա ընդմիջումներով։ Ինտիմ լազերային երիտասարդացման արդյունքը պահպանվում է մոտ երկու տարի, այնուհետև խորհուրդ է տրվում կրկնելու այն՝ նախկին ընթացակարգի արդյունքի ամրապնդման նպատակով:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Կոլպոսկոպիայից հետո հնարավոր է՝ մի քանի օր ցավային զգացողություններ ունենաք հեշտոցում։

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Կոլպոսկոպիան արգանդի պարանոցի քաղցկեղի ստուգման թեստի տեսակ է

Ի՞նչ է LEEP-ը

Ի՞նչ է LEEP-ը

LEEP-ը բուժման տեսակ է, որը կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ է տեղի ունենում LEEP-ից հետո LEEP-ից հետո լինում են որոշակի ջղաձգումներ և արտադրություն