PRP թերապիա կանանց համար

PRP թերապիա կանանց համար

PRP եզրույթը ձևավորվել է «Platelet Rich Plasma» արտահայտության սկզբնատառերից, ինչը թարգմանաբար նշանակում է՝ թրոմբոցիտներով հարուստ պլազմա։ Այն ստացվում է պացիենտի սեփական արյունից՝ ցենտրիֆուգումի օգնությամբ: Այլ կերպ անվանվում է պլազմային թերապիա կամ պլազմոլիֆտինգ:

Ինչո՞ւ է այս մեթոդն այսքան հայտնի: Նախ, արյան պլազման շատ օգտակար տարրեր է պարունակում` սպիտակուցներ, ֆերմենտներ, վերականգնող նյութեր, որոնք պատասխանատու են երիտասարդ բջիջների ակտիվ աճի համար: Այս բոլոր տարրերն ունեն հզոր երիտասարդացնող և վերականգնող ազդեցություն: Երկրորդ՝ պլազման ստացվում է հիվանդի սեփական արյունից, այսինքն, այն բացարձակապես բնական նյութ է օրգանիզմի համար։ Եվ երրորդ՝ այս մեթոդը բացարձակապես անվտանգ է, քանի որ դրա բարձր արդյունավետությունը զուգորդվում է կողմնակի բարդությունների բացակայության հետ:

Ի՞նչ արդյունքների կարելի է հասնել PRP թերապիայի օգնությամբ գինեկոլոգիայում:

• զգայունության վերականգնում,

• լորձաթաղանթի առաձգականություն,

• հեշտոցային միկրոֆլորայի վերականգնում,

• փոքր կոնքի մկանների տոնուսի բարձրացում,

• լորձաթաղանթների չորության վերացում,

• տեղային դիմադրողականության բարձրացում, ինչը կարևոր է տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ՝ ներառյալ փոքր կոնքի թաքնված վարակների և բորբոքային հիվանդությունների դեպքում,

• լիբիդոյի բարձրացում:

Ընթացակարգի հակացուցումներն են՝

• Արյան մակարդելիության խանգարումներ,

• հղիություն և լակտացիա,

• ուռուցքային հիվանդություններ,

• սուր վարակիչ հիվանդություններ,

• իմունային հիվանդություններ: Ինչպե՞ս է ընթանում պլազմոլիֆթինգի ընթացակարգը:

• Երակից վերցնում են մոտավորապես 10 մլ արյուն,

• Արյունը տեղադրվում է հատուկ ցենտրիֆուգի մեջ, որտեղ այն վերամշակվում է, և առանձնացվում է թրոմբոցիտներով հարստացված պլազման։

• Ստացված պատրաստուկը ներարկվում է շտկման կարիք ունեցող հատվածում: Ընթացակարգի տևողությունը 30 րոպե է: Իսկ թե քանի ընթացակարգ է անհրաժեշտ իրականացնել, որոշում է բժիշկը՝ ելնելով բուժառուի գանգատներից և սպասելիք արդյունքներից։ Ընթացակարգն իրականացնում է գինեկոլոգը, ով ունի հատուկ վերապատրաստում։ Ինչպե՞ս նախապատրաստվել PRP թերապիային:

• Ընթացակարգից 2-3 օր առաջ մի՛ ընդունեք արյան մակարդելիության վրա ազդող միջոցներ, ինչպիսիք են՝ հեպարինը, ասպիրինը:

• Նախքան ընթացակարգը 2-3 օր հրաժարվեք շոգեբաղնիք կամ բաղնիք այցելություններից: PRP թերապիայից հետո խորհուրդ է տրվում՝

• Ընթացակարգի օրը զերծ մնալ սեռական հարաբերությունից,

• Ընթացակարգին հաջորդող 3-5 օրերի ընթացքում չկրել սինթետիկ ներքնազգեստ:

 

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 

 
 
 
 

 
 
 
 

 
 

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Ի՞նչ է հարկավոր անել կոլպոսկոպիայից հետո

Կոլպոսկոպիայից հետո հնարավոր է՝ մի քանի օր ցավային զգացողություններ ունենաք հեշտոցում։

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Կոլպոսկոպիան արգանդի պարանոցի քաղցկեղի ստուգման թեստի տեսակ է

Ի՞նչ է LEEP-ը

Ի՞նչ է LEEP-ը

LEEP-ը բուժման տեսակ է, որը կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ պետք է անել LEEP-ից հետո

Ի՞նչ է տեղի ունենում LEEP-ից հետո LEEP-ից հետո լինում են որոշակի ջղաձգումներ և արտադրություն