Հեշտոցի նեղացում հիալուրոնաթթվի օգնությամբ (ներարկման եղանակով)

Հեշտոցի նեղացում հիալուրոնաթթվի օգնությամբ (ներարկման եղանակով)

Այսօր բավականին մեծ տարածում ունեն ինտիմ երիտասարդացման համար կիրառվող հիալուրոնաթթվի հիմք ունեցող ֆիլլերները։ Հաջողությամբ կիրառվում են Desirial plus ֆիլլերները (Ֆրանսիա), որոնք բացարձակապես անվտանգ են և միևնույն ժամանակ ունեն հրաշալի ազդեցություն:

Desirial plus ֆիլլերների առավելությունները։

• Ակնթարթային ազդեցություն

Ընթացակարգն իրականացվում է ամբուլատոր հիմունքներով, բուժառուն ցավ չի զգում (կիրառվում է տեղային անզգայացում), արդյունքը նկատելի է ընթացակարգից անմիջապես հետո (սովորաբար պահանջվում է 1-3 ընթացակարգ, իսկ որոշ դեպքերում՝ ավելի շատ):

• Անվտանգություն

Այս ֆիլլերները բացարձակապես անվտանգ են, մոտ մեկ տարի անց դրանք ինքնուրույն արտազատվում են օրգանիզմից՝ առանց որևէ լրացուցիչ միջամտության:

• Գերազանց արդյունք

Ֆիլլերների օգնությամբ իրականացվում է հեշտոցի նեղացում, տարբեր էսթետիկ և ֆունկցիոնալ խնդիրների լուծում` առանց վիրաբուժական միջամտության: Ինտիմ ուրվագծային պլաստիկայի իրականացման հիմնական ցուցումները.

• ինտիմ հատվածում առաջացած տարիքային փոփոխություններ (հեշտոցի թուլացում, վուլվայի կրաուրոզ և այլն),

• մաշկի թոշնածություն,

• էսթետիկ գրավչության կորուստ,

• սեռական շուրթերի լիպոդիստրոֆիա (սեռական մեծ շուրթեր),

• սեռական շուրթերի դեֆորմացիա և անհամաչափություն,

• ինտիմ հատվածի թերություններ (բնածին, հետծննդաբերական, հետվնասվածքային),

•լորձաթաղանթի չորություն,

• օրգազմի բացակայություն կամ նվազում, սեռական հաճույք ստանալու հետ կապված խնդիրներ,

• անհանգստություն և ցավ սեռական հարաբերության ընթացքում

Desirial plus ֆիլլերների կիրառմամբ կարելի է իրականացնել մի շարք ընթացակարգեր՝ ինտիմ երիտասարդացման և վերականգնման համար, մասնավորապես.

• հեշտոցի նեղացում,

• սեռական մեծ և փոքր շուրթերի լաբիոպլաստիկա,

• G կետի (աուգմենտացիա) զգայունության բարձրացում,

• անմիզապահության բուժում:

 

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 
 

 
 
 
 

 
 

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում