8 միջոց՝ փռշտոցը դադարեցնելու համար

8 միջոց՝ փռշտոցը դադարեցնելու համար

 

Փռշտոցը ռեֆլեքս է, որը տեղի է ունենում քթի լորձաթաղանթի գրգռման արդյունքում: Հանկարծակի փռշտոցը կարող է առաջանալ տարբեր գործոնների պատճառով, որոնք են.

  • փոշի կամ օդի այլ աղտոտում,
  • պայծառ լույս,
  • հարբուխ կամ գրիպ,
  • քթի համար նախատեսված ցողիչներ (սփրեյ),
  • ալերգիա,
  • չոր օդ,
  • կծու սնունդ,
  • հույզեր,
  • թմրամիջոցների ընդունման դադարեցում:

Փռշտոցը դադարեցնելու համար հարկավոր է գործել՝ կախված պատճառներից:

  1. Սեղմել քիթը։

Եթե ​​փռշտալու ցանկությունն առաջացել է անհարմար պահի, կարող եք մի քանի վայրկյան մատներով սեղմած պահել քիթը։

  1. Սեղմել լեզուն ատամներին։

Փորձագետները խորհուրդ են տալիս պարզապես լեզվի ծայրը սեղմել քիմքին, եթե ցանկանում եք փռշտալ: Կամ կարող եք լեզուն սեղմել առջևի ատամներին, և 5-10 վայրկյան հետո փռշտալու ցանկությունը կանհետանա:

  1. Մաքրել քիթը։

Երբեմն ուզում եք փռշտալ քթի մեջ կուտակված լորձի պատճառով, և դրանից ազատվելու դեպքում կդադարեք նաև փռշտալ։

  1. Չնայել լույսին։

Շատերը  սկսում են փռշտալ պայծառ լույսի պատճառով: Ուստի, չփռշտալու համար պարզապես չպետք է նայել պայծառ լույսին։

  1. Շնչեք մաքուր օդ։

Փոշոտ սենյակում գտնվելու, ծուխ շնչելու կամ սուր  բույր զգալու դեպքում կարող եք սկսել փռշտալ: Արձագանքը դադարեցնելու համար հարկավոր է դուրս գալ մաքուր օդ կամ օդափոխել սենյակը:

  1. Խոնավացնել օդը։

Հատկապես ջեռուցման ժամանակ հարկավոր է օդը խոնավացնել, ինչի համար կարող եք օգտագործել հատուկ սարքեր կամ պարզապես կախել թաց սրբիչներ:

  1. Բուժել հարբուխը։

Հարբուխի բուժման համար հարկավոր է ավելի շատ հեղուկներ խմել, հանգստանալ, օգտագործել ջերմիջեցնող դեղամիջոցներ՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքում: Իսկ քիթը կարելի է լվանալ աղի լուծույթներով կամ օգտագործել հատուկ կաթիլներ:

 

  1. Բուժել ալերգիան։

Ալերգիայի պատճառով քիթը գրգռվում է, առաջանում է արցունքահոսություն, կարմրում են աչքերը և առաջանում է փռշտոց: Ախտանիշները կարող են ի հայտ գալ գարնանը՝ բույսերի ծաղկման շրջանում, կամ կենդանիների հետ շփումից հետո: Ամեն դեպքում, անհրաժեշտ է բժշկի ցուցմամբ բուժվել հակահիստամիններով։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 

views 8308
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն