Ինտիմ հատվածի բիոռեվիտալիզացիա

Ինտիմ հատվածի բիոռեվիտալիզացիա

Ժամանակի ընթացքում մարմնի հյուսվածքները ենթարկվում են տարիքային փոփոխությունների՝ նվազում է առաձգականությունը, առաջանում է մաշկի և լորձաթաղանթների չորություն:

Փոփոխություններից անմասն չի մնում նաև ինտիմ հատվածը: Օրգանիզմի հորմոնալ փոփոխությունների պատճառով կինը կարող է բախվել հետևյալ խնդիրներին.

• հեշտոցային բորբոքային հիվանդություններ,

• վուլվայի և հեշտոցի չորություն,

• սեռական օրգանների վնասվածքներ՝ սեռական մերձեցման ընթացքում,

• ցավ սեռական հարաբերության ընթացքում,

• հեշտոցի զգայունության նվազում,

• թույլ օրգազմ,

•վուլվայի կրաուրոզ և այլն:

Վերոնշյալ խնդիրների լուծումներից է ինտիմ հատվածի բիոռեվիտալիզացիան, որի դեպքում հիալուրոնաթթվի հիմք ունեցող պրեպարատը ներմուծվում է հեշտոցի և արտաքին սեռական օրգանների ենթամաշկային շերտի մեջ:

Ընթացակարգը կատարվում է ամբուլատոր հիմունքներով, իսկ տևողությունը կախված է վերամշակվող հատվածի ծավալից և կարող է ներառել՝ միայն հեշտոցի բիոռեվիտալիզացիա, միայն վուլվայի բիոռեվիտալիզացիա, կամ՝ երկուսը միասին։

Հիալուրոնաթթուն մեր օրգանիզմի բնական բաղադրիչն է և մեծ քանակությամբ պարունակվում է մաշկի բջիջներում: Ինտիմ հատվածի բիոռեվիտալիզացիայի համար կիրառվում է բնական ծագման փոխարինիչը՝ արհեստական ​​ճանապարհով սինթեզված հիալուրոնաթթուն:

Այն թույլ է տալիս խուսափել ալերգիայից և օրգանիզմի անհանդուրժողականության արձագանքից: Բիոռեվիտալիզանտի ներմուծումը թույլ է տալիս ակտիվացնել վուլվայի և հեշտոցի բջիջներում վերականգնման գործընթացները, բարելավել լորձաթաղանթի և մաշկի վիճակը, բարձրացնել ինտիմ հատվածի հյուսվածքների առաձգականությունը: Ինչպե՞ս նախապատրաստվել բիոռեվիտալիզացիային։

Հարկավոր է անցնել գինեկոլոգիական հետազոտություն։

Ընթացակարգի նախօրեին խորհուրդ չի տրվում խմել ալկոհոլ, ծխել, ընդունել դեղամիջոցներ, որոնք ազդում են արյան մակարդելիության վրա: Ինտիմ հատվածի բիոռեվիտալիզացիան իրականացվում է ամբուլատոր հիմունքներով, ուստի հիվանդը նույն օրը վերադառնում է տուն:

Սկզբնական շրջանում խորհուրդ է տրվում խուսափել ջերմության ազդեցությունից (տաք լոգանք, սաունա), ինչպես նաև բացառել սեռական հարաբերությունները:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 


 
 

 
 

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում