Ինչպե՞ս կարող է հոդատապն (պոդագրա) ազդել ձեր կյանքի որակի վրա, և ինչպե՞ս խուսափել դրանից

Ինչպե՞ս կարող է հոդատապն (պոդագրա) ազդել ձեր կյանքի որակի վրա, և ինչպե՞ս խուսափել դրանից

Հոդատապը հիվանդություն է, որը զարգանում է պուրինի նյութափոխանակության խանգարման հետևանքով, ինչի արդյունքում հիմնականում հոդերում առաջանում են միզաթթվի բյուրեղներ։

Հիվանդությունն ուղեկցվում է կտրուկ ուժեղ ցավով, կարմրությամբ, այտուցով, մաշկի «այրման» զգացողությամբ։ Ամենից հաճախ հոդատապն ախտահարում է ոտքի բթամատի հոդը, սակայն արթրիտի այս տեսակը միայն ոտնաթաթի հոդերի ախտահարմամբ չի սահմանափակվում և կարող է ազդել ցանկացած հոդի վրա՝ ծնկներ, կոճեր, արմունկներ, դաստակներ, մատներ և այլն։ Սկզբում նոպաները բավականին կարճատև են լինում և շաբաթներով կամ ամիսներով չեն կրկնվում։ Սակայն այդ ընթացքում բորբոքումը զարգանում է և շարունակում ախտահարել հոդերը։

Հոդատապի յուրաքանչյուր հաջորդ նոպան դառնում է ավելի երկարատև և ուժգին:

• Ինչո՞ւ է առաջանում հոդատապ

Հոդատապը զարգանում է հոդերում կուտակված միզաթթվի բյուրեղների պատճառով։ Իսկ միզաթթուն իր հերթին պուրինների (նյութեր, որոնք որոշ տեսակի սննդի և խմիչքների մաս են կազմում) քայքայման արտադրանքն է։

Սովորաբար օրգանիզմը հեռացնում է միզաթթուն հետևյալ կերպ՝ լուծարում է այն արյան մեջ, այնուհետև արյունը մղում է երիկամներ, որտեղից էլ միզաթթուն դուրս է գալիս մեզի միջոցով:

Բայց երբեմն այս գործընթացի ժամանակ կարող են առաջանալ խնդիրներ՝ արյան մեջ միզաթթվի բարձր մակարդակի կամ երիկամների հիվանդության պատճառով: Այս դեպքում միզաթթուն կարող է կուտակվել օրգանիզմում՝ ձևավորելով սուր բյուրեղիկներ հոդերի կամ շրջակա հյուսվածքների մեջ: Հենց դրանք էլ ցավ են պատճառում, առաջացնում այտուց ու քրոնիկ բորբոքում: Ինչո՞ւ է առաջանում հոդատապը։

Ամենատարածված գործոններն են՝

• Անառողջ սննդակարգը.

գարեջուր, գազավորված ըմպելիքներ, ենթամթերք, նրբերշիկ, երշիկ, կիսաֆաբրիկատներ, ապխտած մթերքներ։

• Սեռը և տարիքը

Նախկինում հոդատապը համարվում էր «արական» հիվանդություն, քանի որ հիմնականում տղամարդիկ էին տառապում հոդատապով: Պատճառն այն է, որ տղամարդու օրգանիզմն արտադրում է ավելի շատ միզաթթու: Հիվանդության ռիսկն առավել մեծ է 30-40 տարեկանում։

• Ավելորդ քաշ

Որքան բարձր է մարմնի զանգվածը, այնքան բարձր է հոդատապի զարգացման ռիսկը:

• Վերջերս ունեցած վնասվածքներ, վիրահատություն, ֆիզիկական գերծանրաբեռնվածություն։ Նման պայմաններում օրգանիզմն ավելի շատ միզաթթու է արտադրում:

• Որոշ հիվանդություններ, ինչպիսիք են՝ հիպերտոնիան, շաքարախտը, երիկամների և սրտի հիվանդությունները։ Այս հիվանդությունները կարող են արյան մեջ ավելացնել միզաթթվի մակարդակը:

• Որոշ դեղերի ընդունում, դրանք են հիպերտոնիայի բուժման համար նախատեսված դեղամիջոցները և սալիցիլատ պարունակող դեղերը:

• ժառանգականություն, եթե ձեր հարազատներից որևէ մեկի մոտ առկա է հոդատապ, ապա ձեզ մոտ բարձր է հոդատապի զարգացման վտանգը։

Ինչպե՞ս բուժել հոդատապը Նախ անհրաժեշտ է ստանալ ճշգրիտ ախտորոշում:

• Իրականացրեք արյան հետազոտություն՝ միզաթթվի և կրեատինինի ( սպիտակուց, որը երիկամների աշխատանքի ցուցիչն է) մակարդակը որոշելու համար,

• Իրականացրեք հոդի ռենտգեն՝ բացառելու համար բորբոքման այլ պատճառները, ինչպիսիք են տարբեր վնասվածքները,

• Իրականացրեք ՈՒՁՀ՝ բյուրեղները հայտնաբերելու համար,

• Իրականացրեք հոդում առկա սինովիալ հեղուկի հետազոտություն՝ միզաթթվի բյուրեղները որոշելու համար։ Եթե հաստատվի հոդատապը, ապա բժիշկը կնշանակի համապատասխան բուժում։

Դեղորայքի օգտագործումը արդյունավետ կերպով կանխում է հոդատապի զարգացումը, սակայն թերապիան ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է նաև հետևել ճիշտ սննդակարգին։ Ինչպե՞ս կանխարգելել հոդատապի զարգացումը

• Հետևեք առողջ սննդակարգին

• Սահմանափակեք պուրին պարունակող մթերքների օգտագործումը. կարմիր միս, ենթամթերք, կիսաֆաբրիկատներ, ապխտած միս:

• Մի չարաշահեք ալկոհոլի (հատկապես՝ գարեջուր) և գազավորված ըմպելիքների օգտագործումը,

• Ջուր շատ խմեք,

• Ավելի շատ շարժվեք և պարբերաբար մարզվեք,

• Օգտագործեք ցածր յուղայնությամբ կաթնաթթվային արտադրանքներ։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին


 
 

 
 

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձը էնդոկրին համակարգի առանցքային օրգաններից է,

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի անոմալիաները (uterine anomalies) ներարգանդային …

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստաները (կոչվում են նաև նաբոտյան ֆոլիկուլներ…