Հղիության 3-րդ շաբաթ

Հղիության 3-րդ շաբաթ

Հղիության երրորդ շաբաթը որոշիչ է և հղիությունը պլանավորման կարգավիճակից տեղափոխում է իրականի։ Եթե ձվաբջջի բեղմնավորում չի կատարվել երկրորդ շաբաթում, ապա երրորդ շաբաթն ամենաբարենպաստ ժամանակն է դրա համար։

Հղիության երրորդ մանկաբարձական շաբաթը խիստ կարևոր շրջան է, քանի որ հենց այդ ժամանակ է սկսվում պտղի ակտիվ զարգացումը, ինչպես նաև ձվաբջջի տեղափոխումը, որի նպատակն այդ փուլում որքան հնարավոր է շուտ արգանդ հասնելն ու նրա պատին ամրանալն է։

Բացի այդ, մանկաբարձական երրորդ շաբաթը բեղմնավորված ձվաբջջի կիսվելու փուլն է, համապատասխանաբար հնարավոր է, որ հղիությունը բազմապտուղ դառնա։

Պտղի զարգացումը

Բեղմնավորումից հետո առաջին օրվա վերջում սկսվում է մարդու սաղմի տրոհումը: Վերջինը զիգոտի (մարդու միաբջիջ սաղմ) և դրա դուստր բջիջների՝ բլաստոմերների կրկնվող միտոզային բաժանումն է: Այն շարունակվում է 5-6 օր:

Սկզբնական շրջանում տրոհումը դանդաղ է տեղի ունենում: Առաջին կիսումն ավարտվում է 30 ժամ հետո՝ գոյացնելով 2 բլաստոմեր: 40 ժամ անց առաջանում է 4 բջիջ: Նորաստեղծ բջիջները չեն տարանջատվում, այլ ամուր կպչում են միմյանց: Այդ ընթացքում սաղմը շարժվում է ձվատարով (արգանդափողով) դեպի արգանդ:

3-րդ օրվանից հետո տրոհումն արագանում է և 4-րդ օրն արդեն սաղմը կազմում են 7-12, իսկ 5-րդ օրը՝ 58 բլաստոմերներ: Սաղմը սնվում է ձվաբջջում եղած դեղնուցի սուղ պաշարների հաշվին: 5-5,5 օր հետո սաղմնաձուն խոշորանալով և 107 բջջային կազմով հասնում է արգանդ:

Ձևավորվում է բազմաբջիջ սաղմ՝ բլաստոցիստ: Այնուհետև 2 օր սաղմազատ է արգանդի խոռոչում: Բեղմնավորվելուց 7 օր հետո սաղմը մխրճվում է արգանդի պատի մեջ, տեղի է ունենում իմպլանտացիա: Սաղմն այդ ժամանակ ունենում է 0,1 - 0,2 մմ երկարություն:

Հղիության նշանները

Այդ ժամանակահատվածում օրգանիզմում վառ արտահայտված փոփոխություններ չեն կատարվում, սակայն հնարավոր է, որ ապագա մայրը նախադաշտանային համախտանիշի ախտանշաններին նմանվող նշաններ ունենա։ Ոմանք անգամ թույլ արտադրություն են նկատում, որը վտանգավոր չէ, ուստի հղիության նշանները հաճախ շփոթում են մոտալուտ դաշտանի հետ։ Կանայք հաճախ ունենում են հետևյալ նշանները՝ թույլ գլխապտույտ, քնկոտություն, որովայնի ստորին հատվածի ձգող բնույթի ցավ, կրծքագեղձերի մեծացում։

Անվտանգությունն ամեն բանից վեր է

Հղիության երրորդ մանկաբարձական շաբաթը նրա ընթացքի ամենակրիտիկական պահերից մեկն է։ Խիստ կարևոր է և անհրաժեշտ է խուսափել ուժգին սթրեսներից, ֆիզիկական ծանր աշխատանքից, դեղորայքից, հատկապես՝ հակաբիոտիկներից։ Այդ փուլում դրվում են պտղի ներքին օրգանների հիմքերը, այդ պատճառով էլ այդքան կարևոր է բացասական գործոններից հեռու մնալը։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար