Բակտերիուրիան, ցիստիտը և պիելոնեֆրիտը հղիության ընթացքում

Բակտերիուրիան, ցիստիտը և պիելոնեֆրիտը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում միզուղիների համակարգում որոշ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք մեծացնում են վարակի առաջացման ռիսկը միզուղիներում:

Ընթերցեք նաև՝ Անքնությունը հղիության ընթացքում

Բացի այդ, հղիության ընթացքում իմունային համակարգի փոփոխությունները ևս թուլացնում են օրգանիզմի՝ վարակի դեմ պայքարելու կարողությունը: Այսպիսով, հղի կանայք ավելի հակված են միզուղիներում վարակի զարգացմանը։

Ասիմպտոմիկ բակտերիուրիան մեզի մեջ բակտերիաների առկայությունն է՝ առանց բորբոքային գործընթացի նշանների: Եթե հղիության ընթացքում մեզի ընդհանուր հետազոտության մեջ հայտնաբերվում են բակտերիաներ, ապա հարկավոր է հանձնել մեզի նմուշ՝ վարակի հարուցիչի հայտնաբերման և հակաբիոտիկների նկատմամբ զգայունության ստուգման համար։ Բակտերիուրիան հղիության ընթացքում անպայման պահանջում է բուժում: Հղիության ընթացքում միզուղիների վարակների բուժումը իրականացվում է հակաբակտերիալ դեղամիջոցների օգնությամբ:

Հղիության ընթացքում ցիստիտը (միզապարկի պատի բորբոքում) սովորաբար դրսևորվում է ավելի թեթև ձևով. հազվադեպ է դրսևորվում ուժեղ ցավ կամ նկատվում արյուն մեզի մեջ։ Ցիստիտը կարող է նաև վկայել պիելոնեֆրիտի զարգացման մասին, այնպես որ հղիության ընթացքում ցիստիտը ևս պահանջում է բուժում հակաբակտերիալ դեղորայքի միջոցով։

Գեստացիոն պիելոնեֆրիտի դեպքում բորբոքային գործընթացը զարգանում է կոնքի խոռոչում կամ երիկամներում, և կարող է հանգեցնել լուրջ բարդությունների։

Հիվանդության ախտանիշներն են՝

• բարձր ջերմություն,

• մեջքի ստորին հատվածի ցավ:

Գեստացիոն պիելոնեֆրիտի առկայության դեպքում պահանջվում է հղի կնոջ հոսպիտալացում։
 
 
 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

 
 

 
 

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիությունը (Biochemical pregnancy) հղիության շատ վաղ փուլում…