Ամեն ինչ արգանդի միոմայի մասին

Ամեն ինչ արգանդի միոմայի մասին


Միոման (ֆիբրոմա, լեյկոմիա) արգանդի մկանների կամ միոմետրիայի բարորակ ուռուցք է: Նորմալ արգանդն իր չափերով փոքր-ինչ մեծ է հավի ձվից, սակայն միոմայի առաջացման դեպքում այն մեծանում
է: Մկանային շերտում կարող է առաջանալ մեկ կամ մի քանի հանգույց, իսկ չափերը կարող են տատանվել՝ հասնելով նույնիսկ փոքր ձմերուկի չափերի:


Ըստ տեղակայման՝ միոմաները լինում են մի քանի տեսակի՝ ինտրամուրալ, սուբսերոզ և սուբմուկոզ:
Ուռուցքի տեսակն ազդում է ախտանիշների եւ բուժման մեթոդի ընտրության վրա:


Որո՞նք են արգանդի միոմայի ախտանիշները


Շատ կանայք չգիտեն, որ ունեն միոմա, քանի որ փոքր ուռուցքը չունի ախտանիշներ, սակայն չափերով մեծանալու դեպքում առաջացնում է գանգատներ, որոնցից են՝
• առատ և ցավոտ դաշտան,
• արյունային արտադրություն դաշտանային ցիկլերի միջև,
• ձգող ցավ որովայնի ստորին հատվածում,
• սեռական հարաբերության ընթացքում առաջացող ցավ,
• հաճախամիզություն կամ փորկապություն,
• որովայնի չափերի աճ։


Միոման հայտնաբերվում է գինեկոլոգիական զննման արդյունքում, երբ բժիշկը նկատում է արգանդի չափերի մեծացում և ուղղորդում համապատասխան հետազոտության իրականացման։


Ախտորոշման համար կան մի շարք հետազոտություններ, որոնք ցուցվում են ըստ անհրաժեշտության՝
• Փոքր կոնքի խոռոչի ՈՒՁՀ,
• Սոնոհիստերոգրաֆիա,
• ՄՌՏ,
• ԿՏ,
• հիստերոսկոպիա,
• լապարոսկոպիա:


Արգանդի միոմայի բուժումը
Եթե միոման չափերով փոքր է, ապա անհրաժեշտ է պարզապես սահմանել հսկողություն՝ տարին մեկ անգամ իրականացնելով ուլտրաձայնային հետազոտություն: Սա կօգնի վերահսկելու ուռուցքի աճը:
45-50 տարեկան կանանց մոտ փոքր հանգույցները հիմնականում կարող են ինքնուրույն անհետանալ դաշտանադադարի ժամանակ։


Իսկ եթե միոմայի չափերը մեծ են, կամ կնոջ մոտ առկա են ախտանիշներ, ապա բժիշկն ընտրում է բուժման մեթոդներից մեկը՝ դեղորայքային կամ վիրահատական:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
 
 
 
 

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում