Քաղցկեղի համաճարակաբանությունն աշխարհում

Քաղցկեղի համաճարակաբանությունն աշխարհում


Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ քաղցկեղը հիվանդությունների խումբ է, որոնց դեպքում տեղի է ունենում ոչ նորմալ բջիջների անվերահսկելի աճ և տարածում: Ներկայումս առկա է ոչ ինֆեկցիոն հիվանդությունների համաճարակաբանության հայեցակարգ, որոնք ներառում են չարորակ ուռուցքները:

Մահացությամբ առաջին տեղում սիրտանոթային հիվանդություններն են, որոնք մահվան պատճառ են դառնում 31 %-ի դեպքում, իսկ չարորակ ուռուցքները գտնվում են երկրորդ տեղում՝ 16 % ցուցանիշով:


Համաճարակաբանները նշում են, որ այժմ աճում է քաղցկեղի տարածվածությունն ամբողջ աշխարհում: Որոշ հետազոտողներ սա կապում են ախտորոշիչ հետազոտությունների բարելավման և բուժառուների՝ գրանցամատյաններում գրանցվելու հետ։


Հիվանդության և մահացության դեպքերի բաշխումն աշխարհում Օրինակ՝ 2018 թ.-ին աշխարհում գրանցվել է հիվանդության 18.1 միլիոն դեպք։ Քաղցկեղի պատճառով մահացությունների մեծ մասը գրանցվում է ասիական մայրցամաքում: Եվրոպայում ապրում է աշխարհի բնակչության միայն 9 %-ը, բայց նրա մոտ մեկ քառորդը (23 %) տառապում է քաղցկեղով: Ամերիկային բաժին է հասնում դեպքերի 21 %-ը՝ 14 % մահացությամբ:


Քաղցկեղի համաշխարհային մոդելներ
Աշխարհում կա քաղցկեղի տեղայնացման փոփոխականություն: Օրինակ, շագանակագեղձի քաղցկեղը 105 երկրներում ամենատարածված ուռուցքն է, որին հաջորդում է թոքերի քաղցկեղը՝ 37 երկրներում, և լյարդի քաղցկեղը՝ 13 երկրներում:

Որոշ ուռուցքների տարածումը բնորոշ է որոշակի շրջաններում: Այսպիսով, լյարդի քաղցկեղը ավելի տարածված է Աֆրիկայի երկրներում, իսկ շրթունքների ու բերանի քաղցկեղը՝ Հարավային Ասիայում, հատկապես Հնդկաստանում:


Թոքերի քաղցկեղը շատ երկրներում մահացության հիմնական պատճառն է՝ համապատասխան բուժման պակասի պատճառով:
Աշխարհի կանանց բնակչության շրջանում՝ հատկապես զարգացած և զարգացող երկրներում, ամենատարածվածը կրծքագեղձի քաղցկեղն է՝ 180 երկրներից 154-ում, իսկ մնացած 36 երկրներում տարածված է
ցերվիկալ ուղիների քաղցկեղը:


Աշխարհի գրեթե բոլոր շրջաններում քաղցկեղի տարածվածությունը տատանվում է սեռից ելնելով․ տղամարդկանց շրջանում
քաղցկեղն առավել տարածված է։ Եթե տղամարդկանց մոտ ցուցանիշը կազմում է 218, 6՝ 100 հազարից, ապա կանանց մոտ`182.6. այսինքն 20 %-ով պակաս: Կան տղամարդկանց քաղցկեղի չափազանց մեծ դեպքեր ունեցող շրջաններ: Այսպիսով, ուսումնասիրությունները հաստատում են, որ քաղցկեղը արդի խնդիր է բժշկության մեջ։ Դա պայմանավորված է մահացության աճով, քաղցկեղի առաջնային դեպքերի նկատմամբ անուշադրությամբ, բուժման անբավարար արդյունքներով և բնապահպանական անբարենպաստ գործոնների շարունակական հետևանքներով:


Աշխարհում քաղցկեղի ամենատարածված ձևերն են՝ թոքերի քաղցկեղը, կրծքագեղձի քաղցկեղը, շագանակագեղձի քաղցկեղը, ստամոքսի քաղցկեղը, արգանդի պարանոցի քաղցկեղը և լյարդի քաղցկեղը:


Որոշ տարածաշրջաններում չարորակ ուռուցքների տարածման հիմնական տեղեկատվության իմացությունը նպաստում է կանխարգելիչ միջոցառումների ժամանակին անցկացմանը, որոնք ուղղված են քաղցկեղի զարգացման դեպքերի, հնարավոր պաթոգենետիկ կողմերի կրճատմանը:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
 
 
 
 

Անմիզապահության բուժման նորագույն մեթոդները գինեկոլոգիայում

Անմիզապահության բուժման նորագույն մեթոդները գինեկոլոգիայում

Գինեկոլոգիայում անմիզապահության բուժման նորագույն մոտեցումները ներառում են…

PRP թերապիայի դերը գինեկոլոգիայում

PRP թերապիայի դերը գինեկոլոգիայում

Այս թերապիայի դերը շատ մեծ է նաև գինեկոլոգիայում

Միրենա  հակաբեղմնավորիչ  ներարգանդային պարույր

Միրենա հակաբեղմնավորիչ ներարգանդային պարույր

Mirena-ն հորմոնալ ներգանդային պարույր է…

Սեռական հարաբերությունները սեռավարակով վարակված լինելու ժամանակ

Սեռական հարաբերությունները սեռավարակով վարակված լինելու ժամանակ

Սեռական հարաբերությունները սեռավարակներով (ՍՎՎ) վարակված լինելու ժամանակ կարող են առաջացնել …