Ինչ խնդիր է վուլվովագինիտը

Ինչ խնդիր է վուլվովագինիտը

Վուլվովագինիտը հեշտոցի և արտաքին սեռական օրգանների բորբոքումն է:

Վուլվովագինիտի առաջացմանը նպաստող գործոններն են.

• աղիքների և միզային համակարգի դիսբիոզը,
• հորմոնների երկարատև կիրառումը,
• սեռական ուղիների օդափոխության խանգարումները,
• հեշտոցային խցուկների հաճախակի գործածումը (մանրէների բազմացման համար սննդային միջավայր են ստեղծում, խոչընդոտում են թթվածնի ներթափանցմանը),
• հիգիենան չպահպանելը,
• օրգանիզմի հաճախակի մրսածությունը,
• սեռական օրգանների չափազանցված խնամքը (օճառով հաճախակի լվացումները, ներլվացումները հեռացնում են օգտակար մանրէները),
• ձվարանների գործառույթի խանգարումները:

Դրսևորումները

Վուլվովագինիտով կանայք սովորաբար գանգատվում են սեռական օրգաններից երկարատև (երբեմն ամիսներ տևող), հաճախ գարշահոտ, առատ արտադրությունից, որը շատանում է սեռական հարաբերությունից և/կամ դաշտանի ժամանակ: Անհանգստացնում է նաև քորը, արտաքին սեռական օրգանների շրջանում և/կամ հեշտոցում անհարմարության զգացումը, միզարձակության խանգարումները, հազվադեպ` որովայնի ստորին մասերի ցավերը:

Ախտորոշումը

Ախտորոշում է գինեկոլոգը: Կատարվում է սեռական օրգանների  ցանքս, քսուքի հետազոտություն: Ինքնատիպ վարակների (խլամիդիա, միկոպլազմա և այլն) հայտնաբերման նպատակով կատարվում է իմունաֆլուորոսցենտային և իմունաֆերմենտային հետազոտություն: Լորձաթաղանթի վիճակը պարզելու համար օգտվում են լրացուցիչ գործիքային եղանակներից (կոլպոսկոպիա և այլն):

Բուժումը

Վուլվովագինիտի բուժումը համալիր է: Կիրառվում են հակաբիոտիկներ, հակապրոտոզոային պատրաստուկներ, իմունախթանիչներ, հեպատոպրոտեկտորներ, պոլիվիտամիններ, հակասնկային միջոցներ, էուբիոտիկներ, տեղային բուժում, վերականգնում են հեշտոցի բնականոն մանրէային վիճակը: Բուժումը միջին հաշվով տևում է 10 օր: Բուժումն ավարելուց 2-3 շաբաթ անց ապաքինման վերահսկողության նպատակով նշանակվում է ստուգիչ հետազոտություն:

views 24803
Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Այլ նյութեր

Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Վերարտադրողական շրջան

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն

Վերարտադրողական շրջան

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն