Ինչո՞ւ են ցավում ձվարանները

Ինչո՞ւ են ցավում ձվարանները․ ի՞նչ անել


Ձվարանները զույգ գեղձեր են, որոնք գտնվում են արգանդի երկու կողմերում: Դրանք արտադրում են ձվաբջիջներ և կանացի սեռական հորմոններ, որոնցից են կախված դաշտանային ցիկլը և երկրորդային սեռական բնութագրերի զարգացումը:
Հաշվի առնելով ձվարանների զգալի ծանրաբեռնվածությունը՝ դրանք երբեմն կարող են ցավ պատճառել. սա բնական գործընթաց է: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում որովայնի ստորին հատվածի աջ կամ ձախ կողմի ցավը կարող է լինել մի շարք հիվանդությունների ախտանիշ։


Ե՞րբ է անհրաժեշտ շտապ դիմել բժշկական օգնության.
• ձվարանների շրջանում հանկարծակի ծագած ուժգին ցավ,
• սրտխառնոց կամ փսխում,
• մարմնի ջերմաստիճանի բարձրացում՝ 38 ° C և ավելի։


Բոլոր երեք ախտանիշները միանշանակ ցուցում են անհապաղ բժշկի դիմելու համար, հատկապես եթե այդ ախտանիշները ուղեկցվում են թուլությամբ, գլխապտույտով և սառը քրտինքով:


Ինչո՞ւ են ձվարանները ցավում։
1. Ձվազատում (օվուլյացիա)
Որոշ կանայք ձվարանների շրջանում ցավ են զգում, երբ ձվարանը հասուն ձվաբջիջն արձակում է դեպի ֆալոպյան խողովակ (այս գործընթացը կոչվում է ձվազատում (օվուլյացիա)): Որպես կանոն՝ դա տեղի է ունենում դաշտանային ցիկլի կեսին:


Ի՞նչ անել
Ոչինչ հարկավոր չէ անել. սա անցնում է ինքնուրույն և հազվադեպ է տևում մեկ օրից ավելի:
Ցավը հիմնականում հանդուրժելի է, սակայն ցանկության դեպքում կարող եք ընդունել ցավազրկող դեղամիջոց։


2. Ձվարանների կիստա
Երբեմն պատահում է, որ ձվաբջիջը չի ազատվում ձվարաններից ձվազատման ընթացքում և մնում է իր սեփական թաղանթի՝ ֆոլիկուլի մեջ: Նման չպայթած ֆոլիկուլը կոչվում է կիստա:


Ի՞նչ անել
Եթե ցավից զատ ունեք նաև հետևյալ գանգատները, ուրեմն ձեզ մոտ առկա է կիստա.
• անկանոն դաշտան,
• ցավ սեռական հարաբերության կամ դեֆեկացիայի ընթացքում,
• կանոնավոր սրտխառնոց կամ փսխում,

• արագ հագեցվածություն. այսինքն նույնիսկ մի քանի գդալ ճաշ ուտելով՝ թվում է, թե ստամոքսը լիքն է:


3. Նորագոյացություն ձվարաններում։
Ոչ միայն խոշոր կիստաները, այլև նորագոյացությունները կարող են հանգեցնել ցավի առաջացման: Խոսքը միայն քաղցկեղի մասին չէ․ ձվարանների նորագոյացությունները կարող են նաև բարորակ լինել:


Ախտանիշներն են՝
• տհաճ զգացողություն որովայնի ստորին հատվածում,
• հաճախակի միզարձակում,
• առանց պատճառի առաջացող փորլուծություն կամ փորկապություն,
• քաշի կորուստ։


Ի՞նչ անել
Դիմել գինեկոլոգի, հետազոտվել և ստանալ համապատասխան բուժում։


4. Էնդոմետրիոզ
Էնդոմետրիոզի դեպքում արգանդի պատերի հյուսվածքը՝ էնդոմետրիումը, ինչ-ինչ պատճառներով սկսում է տարածվել արգանդից դուրս: Երբեմն դա ազդում է ձվարանների և փոքր կոնքի խոռոչի այլ օրգանների վրա։


Ի՞նչ անել
Կրկին դիմել գինեկոլոգի և ստանալ համապատասխան բուժում:


5. Ձվարանների բորբոքում
Ամենից հաճախ դա տեղի է ունենում սեռական ճանապարհով փոխանցվող վարակների առկայության դեպքում: Բայց բորբոքման պատճառները կարող են լինել նաև ուրիշ, օրինակ, աուտոիմունային հիվանդություններ, էնդոկրին խանգարումներ:


Երբեմն ձվարանների բորբոքումն ընթանում է գրեթե անախտանիշ։ Բայց կարող են արտահայտվել նաև հետևյալ ախտանիշները.
• ցավ սեռական հարաբերության ընթացքում,
• հեշտոցային արտադրություն՝ տհաճ հոտով,
• ջերմություն,
• թուլություն,
• ցավոտ միզարձակում։


Ի՞նչ անել
Հարկավոր է այցելել գինեկոլոգի: Կախված հետազոտության արդյունքներից՝ ձեզ կցուցվեն նաև լրացուցիչ հետազոտություններ։


6. Արտացոլված ցավ
Ձվարանների մոտ կան շատ այլ օրգաններ, և գուցե ցավն առաջանում է դրանց պատճառով։ Ահա մի քանի պայման, որոնց ախտանիշները կարող են առաջացնել ձվարանների ցավ.
• փորկապություն,
• փորափքանք,
• հղիություն,
• միզուղիների ինֆեկցիաներ,
• քարեր երիկամներում։


Ի՞նչ անել
Եթե ձվարանների ցավը տևում է մի քանի օր կամ ավելի երկար, դիմեք գինեկոլոգի կամ թերապևտի։
 
Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

views 54370
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Վերարտադրողական շրջան

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)