Ինչպե՞ս պետք է ճիշտ միզեն տղամարդիկ

Ինչպե՞ս պետք է ճիշտ միզեն տղամարդիկ

Սովորաբար տղամարդիկ միզում են կանգնած, սակայն հարցումները ցույց են տալիս, որ նրանց մի մասը միզում է նստած։

Իսկ կա՞ տարբերություն նստած և կանգնած միզելու միջև: Այո, և բավականին մեծ:

• Հարմարավետություն Նստած միզելն ավելի հարմար է, քանի որ այդ դեպքում ձեռքերն ազատ են լինում ու հնարավոր է լինում, օրինակ, զբաղվել հեռախոսով։ Սակայն դա ենթադրում է երկար ժամանակ անցկացնել զուգարանակոնքին նստած, ինչն էլ իր հերթին վտանգավոր է կոնքի մկանների համար, ու նաև կարող է առաջացնել թութք։

• Մաքրություն Նրանք, ովքեր նստած են միզում, ավելի քիչ հավանական է, որ կկեղտոտեն զուգարանակոնքը։ Ճիշտ է, մեզի մի մասը կարող է հայտնվել հետույքի վրա, բայց դա խնդիր չէ, եթե պարբերաբար օգտվում եք բիդեից:

• Օգուտ Հոլանդացի գիտնականները հավաքել են տասնմեկ հետազոտությունների տվյալներ, որոնց ընթացքում պարզել են, թե որ մեթոդն է նախընտրելի։

Առողջ երիտասարդների համար նշանակություն չունի՝ նստած են միզում, թե կանգնած։ Երկու դեպքում էլ ոչ մի տարբերություն չի հայտնաբերվել շիթերի հիդրոդինամիկական հատկությունների միջև։ Բայց շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա ունեցող տղամարդկանց մոտ տարբերությունը բավականին նկատելի է։ Այս դեպքում ադենոման մեծանում է չափերով և խանգարում մեզի արտահոսքին։ Դիրքի փոփոխությունն ունի նույն ազդեցությունը, ինչ ալֆա ադրենոբլոկատորների ընդունումը:

Հարկ է նշել նաև, որ նստած միզողների մոտ միզապարկում մեզ չի մնում, իսկ դա շատ կարևոր է առողջության համար։ Հնարավոր է կասկածել շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի մասին, եթե ունեք հաճախամիզություն, բայց դժվար է հասկանալ՝ հոսքը թույլ է, թե ընդհատվող, եթե միզում եք նստած։

Ո՞րն է միզապարկի թերի դատարկման վտանգը

Միզապարկի թերի դատարկման պարագայում մարդիկ կարող են հաճախակի միզել կամ անմիզապահություն ունենալ: Եվ քանի որ մնացած մեզը բակտերիաների զարգացման համար նպաստավոր հող է հանդիսանում, ապա կարող է զարգանալ միզուղիների վարակ: Բացի այդ, մեզի կուտակման դեպքում միզապարկի մեջ քարեր են առաջանում: Ինչպե՞ս ճիշտ միզել Կան մի քանի կետեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել միզուղիների հետ կապված խնդիրներից խուսափելու համար։

• Մի՛ զսպեք ձեզ Հասկանալի է, որ միշտ չէ, որ հնարավոր է ուզածդ պահին միզել, բայց եթե հաճախ եք հանդուրժում, ապա ի վերջո դա կարող է հանգեցնել մեզի արտահոսքի և անմիզապահության։ Իսկ երեխաների մոտ այն կարող է առաջացնել նաև կրկնվող վարակներ, քանի որ լճացած մեզը բակտերիաների զարգացման համար հող է հանդիսանում։

• Ամբողջությամբ դատարկեք միզապարկը Այս դեպքում կխուսափեք մեզի կուտակման հետ կապված խնդիրներից: Տարեց տղամարդիկ հաճախ չեն էլ նկատում, որ միզապարկը լիովին չի դատարկվել, ուստի հարկավոր է կենտրոնանալ և հետևել զգացողություններին։

• Հաճախակի մի՛ գնացեք զուգարան Եթե դուք ստիպեք ինքներդ ձեզ միզել հազիվ նկատելի ցանկության դեպքում, ապա աստիճանաբար կվարժեցնեք միզապարկը մեզի փոքր չափաբաժիններին, ու արդյունքում կզարգանա հիպերակտիվություն: Այս վիճակը կխանգարի գիշերային քնին և երկար ճանապարհ գնալուն:

• Մի՛ մղեք առաջ Ի տարբերություն դեֆեկացիայի՝ միզելու համար հարկավոր է թուլացնել մկանները, ոչ թե լարել դրանք: Եթե փորձեք մկանները լարելով մեզը մղել առաջ, ապա ոչ թե կբարելավեք միզելու գործընթացը, այլ ձեռք կբերեք թութք։

• Խմեք բավարար քանակությամբ հեղուկներ Միզուղիների հետ կապված շատ խնդիրներ, ինչպիսիք են՝ երիկամների քարերը, առաջանում են ջրազրկումից: Բացի այդ, խտացված մեզը քայքայում է լորձաթաղանթը, և միզուղիները ավելի հակված են դառնում վարակների ձեռքբերմանը:

• Դիտարկեք ձեր զգացմունքները, ինչպես նաև ուշադրություն դարձրեք մեզի գույնին և հոտին. այն չպետք է լինի մուգ կամ շատ պայծառ, ինչպես նաև ինտենսիվ հոտ ունենա:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
  
 

Ի՞նչ գույն պետք է ունենա սերմնահեղուկը

Ի՞նչ գույն պետք է ունենա սերմնահեղուկը

Որպես կանոն, սերմնահեղուկը մոխրագույն-սպիտակ երանգ ունի, երբեմն մի փոքր թափանցիկ

Ինչպե՞ս ավելացնել սերմնահեղուկի քանակը

Ինչպե՞ս ավելացնել սերմնահեղուկի քանակը

Օրգազմի ժամանակ արտանետված սերմնահեղուկի քանակը կախված է սպառած հեղուկի քանակից

Ինչպե՞ս բուժել վաղաժամ սերմնաժայթքումը

Ինչպե՞ս բուժել վաղաժամ սերմնաժայթքումը

Վաղաժամ սերմնաժայթքումից ազատվելու համար հարկավոր է հետազոտվել համապատասխան մասնագետի մոտ և պարզել դրա ծագման պատճառները:

Էրեկտիլ դիսֆունկցիա

Էրեկտիլ դիսֆունկցիա

Սեռական անկարողության պատճառները բազմաթիվ են, համարվում է, որ այն կարող է լինել օրգանական, հոգեբանական և խառը ծագման․․․