Սեռական հարաբերության ժամանակ առաջացած ցավ․ պատճառներ

Սեռական հարաբերության ժամանակ առաջացած ցավ․ պատճառներ


Սեռական օրգանների ցավը սեռական հարաբերությունից առաջ, ընթացքում կամ հետո կոչվում է դիսպարեունիա: Այն հիմնականում հանդիպում է կանանց, բայց երբեմն էլ՝ տղամարդկանց շրջանում։


Դիսպարեունիան տարբերվում է կոնքի այլ ցավերից հետևյալով.
• առաջանում է ներթափանցման ժամանակ,
• ուժեղանում է շփումների ժամանակ,
• կարող է տևել մինչև մի քանի ժամ սեքսից հետո:


Ինչպե՞ս է ցավը զգացվում սեռական հարաբերության ժամանակ:
Կախված պատճառներից՝ ցավը կարող է հայտնվել սեռական կյանքը սկսելուն պես կամ ինչ-որ հիվանդությունից ու վնասվածքից հետո։ Երբեմն ցավը միշտ է զգացվում, իսկ երբեմն էլ՝ որոշակի հանգամանքներում, օրինակ՝ հիվանդության սրման ժամանակ։


Տղամարդկանց մոտ ցավն առաջանում է առնանդամի հատվածում՝ էրեկցիայի ժամանակ կամ շագանակագեղձի հատվածում՝ կոնքի խորը ներթափանցումից հետո: Կանանց մոտ ցավը մակերեսային է կամ խորը։ Առաջինը սովորաբար կապված է ներթափանցման փորձի հետ և զգացվում է վուլվայում՝ հեշտոցամուտքի մոտ։ Երկրորդը հայտնվում է, երբ ինչ-որ բան ներթափանցում է, և ուժեղանում է որոշակի դիրքերի ժամանակ: Այն զգացվում է արգանդի պարանոցի կամ որովայնի ստորին հատվածում։


Ինչո՞ւ է կնոջ մոտ ցավ առաջանում սեռական հարաբերության ժամանակ։
Պատճառները շատ են։ Դա կարող է պայմանավորված լինել կառուցվածքային առանձնահատկություններով, հիվանդություններով և հոգեբանական խնդիրներով:


Հիմնական պատճառներն են՝
• Զուգընկերոջ առնանդամի մեծությունը
• Առաջին սեռական հարաբերությունը
• Ոչ բավարար քսուքը
• Լորձաթաղանթի ատրոֆիան
• Վագինիզմը
• Վարակները
• Էնդոմետրիոզը
• Ձվարանների հիվանդությունները
• Կոնքի բորբոքային հիվանդությունը
• Արտարգանդային հղիությունը
• Ծննդաբերությունից կամ վիրահատությունից անմիջապես հետո սեռական հարաբերությունը
• Վուլվայի և հեշտոցի վնասվածքները
• Մաշկային հիվանդությունները
• Բնածին անոմալիաները
• Հոգեբանական խնդիրները


Ի՞նչ անել, եթե կինը սեռական հարաբերության ժամանակ ցավ է զգում


• Սպասել նշանակված ժամանակահատվածին և նոր միայն վերսկսել սեռական կյանքը ծննդաբերությունից կամ վիրահատությունից հետո,
• քննարկել ցանկությունները զուգընկերոջ հետ,
• լրացուցիչ ժամանակ տրամադրել սիրախաղին,
• կիրառել քսանյութեր,
• փորձել այլ դիրքեր։


Բայց երբեմն ցավի օգնությամբ մարմինը փորձում է հայտնել ինչ-որ առողջական խնդրի մասին, ուստի ավելի լավ է չանտեսել այդ ազդանշանները և դիմել բժշկի։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

views 31922
Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Վերարտադրողական շրջան

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն

Վերարտադրողական շրջան

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն

Վագինիզմ․ երբ սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ կամ անհնար

Վերարտադրողական շրջան

Վագինիզմ․ երբ սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ կամ անհնար

Հղիությունը 35 տարեկանից հետո․ ի՞նչ է փոխվում և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել

Վերարտադրողական շրջան

Հղիությունը 35 տարեկանից հետո․ ի՞նչ է փոխվում և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել