Ի՞նչ է կոլպոսկոպիան

Ի՞նչ է կոլպոսկոպիան

Կոլպոսկոպիան արգանդի պարանոցի քաղցկեղի ստուգման թեստի տեսակ է: Այն թույլ է տալիս բժշկին մոտիկից դիտել արգանդի պարանոցը: Այն կիրառվում է արգանդի պարանոցի անոմալ բջիջները հայտնաբերելու համար:

Ի՞նչ է տեղի ունենում կոլպոսկոպիայի և բիոպսիայի ժամանակ

Դուք կպառկեք գինեկոլոգիական աթոռի վրա, բժիշկը ձեր հեշտոցում կտեղադրի գործիք, որը կբաժանի հեշտոցի պատերը՝ թույլ տալով զննել արգանդի պարանոցը: Այնուհետև մասնագետը կմաքրի արգանդի պարանոցը քացախանման հատուկ լուծույթով, որը հեշտացնում է անոմալ բջիջների հայտնաբերումը: Այնուհետև բժիշկը կզննի արգանդի պարանոցը կոլպոսկոպի միջոցով՝ գործիք, որը նման է հեռադիտակի՝ վառ լույսով:

Կոլպոսկոպը չի հպվում ձեզ: Եթե ձեր բժիշկը նկատի որևէ խնդիր, ապա կկատարվի բիոպսիա: Սա նշանակում է, որ նրանք կվերցնեն հյուսվածքի մի փոքրիկ նմուշ և կուղարկեն այն լաբորատորիա: Գոյություն ունի բիոպսիայի 2 տեսակ՝ առաջինի դեպքում հյուսվածքը նմուշառում են ձեր արգանդի պարանոցի դրսի հատվածից, երկրորդի դեպքում հյուսվածք են վերցնում ձեր արգանդի պարանոցի բացվածքից:

Երբեմն անհրաժեշտ է լինում մեկից ավելի բիոպսիաների կարիք: Կոլպոսկոպիան և բիոպսիան տևում են ընդամենը 5-10 րոպե:

Ցավո՞տ է արդյոք կոլպոսկոպիան

Կոլպոսկոպիան գրեթե անցավ է: Դուք կարող եք պարզապես թեթև ճնշում և թույլ այրոց զգալ, երբ բժիշկը սկսի մշակել արգանդի պարանոցը հատուկ լուծույթով: Բիոպսիայի դեպքում կարող եք որոշակի անհանգստություն ունենալ: Մարդկանց մեծամասնությունը նկարագրում է այդ զգացողությունը՝ որպես սուր քոր կամ դաշտանային ջղաձգություն: Բիոպսիայից հետո մի քանի օր կարող եք ունենալ թույլ արյունահոսություն կամ մուգ գույնի արտադրություն:

Ի՞նչ պետք է իմանալ նախքան կոլպոսկոպիայի իրականացումը

Կոլպոսկոպիայի պատրաստվելու համար շատ բան պետք չէ անել: Ահա երկու բան, որ կարող եք անել ամեն ինչ հեշտացնելու համար.

• Պլանավորեք կոլպոսկոպիան այն ժամանակ, երբ դուք դաշտան չեք ունենա, կամ երբ արյունահոսությունը թույլ է:

• Մի՛ ունեցեք սեռական հարաբերություն և մի՛ տեղադրեք որևէ բան հեշտոցում կոլպիսկոպիայի իրականացման նախօրեին:
 

Նյութի աղբյուրը

Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին


 

views 2744
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ