
Վերարտադրողական շրջան
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին
Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է
Իրականում, օրգանիզմը մաքրման կարիք չունի, և դաշտանի օգնությամբ տոքսիններ չեն հեռացվում։Օրգանիզմը զտում է արյունը լյարդի և երիկամների օգնությամբ և հեռացնում է ամենն ինչ ավելորդ է և թունավոր՝ կղանքի և մեզի միջոցով, իսկ ավելի հազվադեպ՝ փսխման միջոցով։
Ցավոտ և առատ դաշտանն անցնում է ծննդաբերությունից հետո
Ցավը դաշտանային շրջանում ավելի հաճախ նկատվում է 30 տարեկանից ցածր կանանց մոտ, հատկապես եթե նրանք ծխում են, սեռական հասունացումը սկսվել է 11 տարեկանում կամ ավելի վաղ, դաշտանային արտահոսքը առատ է և անկանոն։ Ցավի պատճառ կարող են լինել նաև տարբեր գինեկոլոգիական հիվանդություններ։ Օրինակ՝ երբեմն էնդոմետրիոզը, բորբոքումները կամ միոմաները:Նշված գործոնները բնորոշ չեն դեռ չծննդաբերած կանանց։ Այդ իսկ պատճառով ծննդաբերությունը չի կարող ինքնին վերացնել դաշտանային ցավերը։Իսկ եթե դաշտանը շատ առատ է ու ցավոտ պետք է դիմել բժշկի:
Դաշտանի ժամանակ չեք կարող մարզվել կամ վարժություններ անել
Հնարավոր է և նույնիսկ անհրաժեշտ է սպորտով զբաղվել։ Որոշ վարժություններ կարող են օգնել մեղմել դաշտանային ախտանիշները՝ ցավ և փքվածություն, կծկումներ, սրտխառնոց, հոգնածություն, տրամադրության փոփոխություններ և դյուրագրգռություն: Հիմնական բանը այն է, որ մարզումը պետք է լինի հեշտ և ոչ թե սթրեսային։ Եվ գուցե մի փոքր ավելի կարճ, քան սովորաբար։Օրինակ Յոգան լավ է մկանների թուլացման,Պիլատեսը՝ձգումների,լարվածությունն ու սթրեսը թեթևացնելու համար։ Եթե ուժային մարզումներ եք անում, պետք է դադարեք ծանր առարկաներ բարձրացնելուց դաշտանի ընթացքում։ Ավելի լավ է ընտրել թեթև վարժություններ։
Եթե հրաժարվեք որոշակի սննդամթերքներից, կարող եք «ազատվել» դաշտանից
Համացանցը լի է գաղափարներով և խորհուրդներով, թե ինչպես դադարեցնել դաշտանը։ Մարդիկ միմյանց առաջարկում են կիտրոնի հյութ, աղաջուր, քացախ, ազնվամորու տերևների թեյ, անանասի հյութ՝ խմելու համար։ Իրականում, չկա որևէ ապացույց, որ սա աշխատում է։Դաշտանից ազատվելու համար ոմանք նույնիսկ առաջարկում են փորձել ծայրահեղ ծոմ պահել և անցնել հում սննդակարգի։ Սակայն նման մեթոդները կարող են հանգեցնել սննդանյութերի անբավարարության։ Դրա պատճառով մարմինը այնքան կհյուծվի, որ դաշտանը կարող է իրականում դադարել։ Բայց դրանում ոչ մի լավ բան չկա. սննդի պակասը թուլացնում է մարդու իմունային համակարգը, քրոնիկ հիվանդությունները կարող են վատթարանալ, և ի հայտ են գալիս անհանգստություն և դեպրեսիա: Ժամանակի ընթացքում այս ամենը կարող է հանգեցնել հաշմանդամության կամ նույնիսկ մահվան։
Դուք չեք կարող լողալ դաշտանի ժամանակ։
Այս առասպելը ծագում է այն ժամանակներից, երբ դաշտանային բաժակներ չկային, և տամպոնները խնդիր էին։ Այսօր ոչ ոք չի արգելում կանանց լոգանք ընդունել և լողալ դաշտանի ժամանակ։ Այն բացարձակապես անվտանգ է։Նույնիսկ եթե արյունը հայտնվի լողավազանում, ջուրը պարունակում է քլոր, որը կկանխի հնարավոր հիվանդությունների փոխանցումը այլ մարդկանց։ Օրինակ՝ B հեպատիտը և ՄԻԱՎ-ը։
Չնայած տամպոնը լողալիս ջուր է կլանում, դուք թունավոր շոկ չեք զգա լողավազանի քլորից կամ մանրէներից։ Դուք պարզապես պետք է անմիջապես փոխեք ձեր հիգիենայի միջոցը լոգանք ընդունելուց հետո։