Ճի՞շտ է, որ հղիությունից հետո կինը «անպայման» պետք է գիրանա

Ճի՞շտ է, որ հղիությունից հետո կինը «անպայման» պետք է գիրանա

Երեխայի ծնունդը մեծագույն բերկրանք է ցանկացած կնոջ համար: Հաճախ ծննդաբերությունից հետո նկատվող ավելորդ քաշն անհանգստացնում է շատերին: Ոմանք հուսահատվում են՝ կարծելով, որ այլևս չեն ունենա նախկին բարակիրան կազմվածքը, և անգամ դեռևս չամուսնացած կամ մայրանալ պատրաստվող կանանց շրջանում կարծես կարծրատիպ է դարձել այդ գաղափարը:

Արդյո՞ք ճիշտ է, որ հղիությունից հետո կինը «անպայման» պետք է գիրանա:

Իրականում ոչ, այդպես չէ: Քաշի որոշակի ավելացում լինում է, սակայն նվազում է հղիությունից անմիջապես հետո: Դա բացատրվում է օրգանիզմում կատարվող տարբեր փոփոխություններով. ավելորդ հեղուկը դուրս է գալիս օրգանիզմից, հորմոնալ համակարգն սկսում է վերափոխվել: Եթե հղիությունից հետո նկատվում է քաշի զգալի աճ, օրգանիզմում այլ խանգարումներ են առաջանում, ապա դա կարող է պայմանավորված լինել հետծննդաբերական շրջանում էնդոկրին՝ հորմոնալ համակարգի խանգարմամբ կամ այլ խնդրով: Նման դեպքերում խորհուրդ է տրվում դիմել բժշկի:

Հարգելի կանայք, եթե ծննդաբերությունից հետո առողջ սննդակարգ պահպանեք և առողջ ապրելակերպ վարեք, ապա կխուսափեք ավելորդ կիլոգրամների կուտակումից և բացասական զգացումներից:

views 33954
Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը