Ինչպե՞ս խնամել կուրծքը հղիության ընթացքում

Ինչպե՞ս խնամել կուրծքը հղիության ընթացքում

Կուրծքը թերևս առաջինն է, որ հուշում է «հետաքրքիր» կարգավիճակի անցնելու՝ հղիության մասին: Ինչպես խնամել այն, որպեսզի պահպանեք նրա առողջությունն ու գեղեցկությունը:

Կաթնագեղձը կազմված է գեղձերից, շարակցական և ճարպային հյուսվածքներից, որոնցից յուրաքանչյուրն իր գործառույթն ունի: Ճարպային հյուսվածքը կուրծքը պաշտպանում է մեխանիկական ազդեցություններից, շարակցականից մեծապես կախված է կրծքի ձևը և չափսը, իսկ գեղձերում արտադրվում է կաթը: Յուրաքանչյուր կաթնագեղձ բաղկացած է 15–20 առանձին գեղձիկներից: Կաթնածորանները սկիզբ են առնում բլթակներից և բլթի շուրջը կազմում ծորանները։ Յուրաքանչյուր ծորան բացվում է պտուկի գագաթում։ Լակտացիայի ժամանակ ծորանները լայնանում են և կաթ կուտակում իրենց մեջ։

Կաթնագեղձը կնոջ օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած փոփոխության ցուցիչ է: Ահա մի քանի կանոն, որոնք կօգնեն ճիշտ խնամել կուրծքը:

Խուսափեք վաֆլային սրբիչից: Այդ մեթոդը իբրև թե պտուկները նախապատրաստում է կերակրմանը, սակայն այն նաև կարող է նպաստել արգանդի կրճատմանը, քանի որ պտուկների վրա շարունակաբար ներգործելը մեծացնում է արյան մեջ օքսիտոցին հորմոնի արտազատումը:

Հղիության ընթացքում բոլորովին էլ դժվար չէ կուրծքը խնամելը: Պահպանեք սովորական հիգիենայի կանոնները:

Կուրծքը չունի սեփական մկաններ, իսկ կցող հյուսվածքները հղիության և լակտացիայի ընթացքում ձգվում են, ուստի այդ ընթացքում ինչպես երբևէ կուրծքն ամուր վեր պահել է պետք: Ճիշտ ընտրված կրծքկալը պաշտպանում է վնասվածքներից, զոլերի առաջացումից, թուլացնում է ողնաշարի լարվածությունը և ձիգ է պահում կուրծքը: Պետք է ուշադրություն դարձնել, որ կրծքկալը լինի առավելագույնս հարմարավետ, կարված բնական «շնչող» գործվածքից, չճնշի կուրծքը և զերծ լինի մետաղական դետալներից, որոնք դժվարացնում են արյան հոսքը դեպի լիմֆատիկ հանգույցներ:

Հղիության երկրորդ եռամսյակից սկսած կաթնագեղձերը երբեմն կաթնախեժ են արտադրում: Եթե ձեզ անհանգստացնում է եկող արտադրությունը, օգտվեք կրծքկալի համար նախատեսված հատուկ ներդիրներից, որոնք կկլանեն այն:

Վախենում եք զոլերի՞ց՝ մաշկի վրա նկատվող ճաքերից, որոնք առաջանում են մաշկի ձգման, առաձգականության պակասի հետևանքով: Մաշկի առաձգականությունը մեծացնելուն կօգնեն հատուկ քսուքները կամ չռաֆինացված բուսական յուղերը: Անպայման խոնավացրեք մաշկը:

Առհասարակ հղիազոլերից խուսափելու համար կան մի շարք կանոններ, որոնք տրված են այս հոդվածում:

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիությունը (Biochemical pregnancy) հղիության շատ վաղ փուլում…

Կեսարյան հատում (Կեսարյան ծննդաբերություն)

Կեսարյան հատում (Կեսարյան ծննդաբերություն)

Կեսարյան հատումը (C-section) վիրահատական միջամտություն է…