Ալերգիա միջադիրներից

Ալերգիա միջադիրներից

Այսօր միջադիրներից ալերգիան ավելի ու ավելի տարածված երևույթ է դառնում: Այդ փաստն առաջին հերթին պայմանավորված է հենց հիգիենիկ արտադրանքով: Որոշ արտադրողներ միջադիրների պատրաստման գործում քիմիական գունանյութեր և հոտավետ նյութեր են օգտագործում, որոնք էլ դառնում են ալերգիկ ռեակցիաների պատճառ:

Միջադիրներից տհաճ զգացողություններ կարող են առաջանալ նաև այլ պատճառներով՝

- եթե միջադիրները ոչ հաճախ են փոխվում,
- եթե մաշկը շատ զգայուն է,
- եթե կինն ալերգիկ է:

Դժվար է նման ալերգիան շփոթել այլ խնդիրների հետ: Այն արտահայտվում է քորով և բորբոքմամբ, ինտիմ հատվածների մաշկի կարմրությամբ և այտուցվածությամբ: Այդպիսի ախտանշանների ի հայտ գալուն պես պետք է ժամանակին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, հակառակ դեպքում ալերգիան կարող է վերաճել խրոնիկ հիվանդության:

Ինչպե՞ս ազատվել ալերգիայից

Դա այնքան էլ դժվար չէ: Տհաճ ախտանշաններից ազատվելու համար պետք է հանել միջադիրը և լվացվել մաքուր գոլ ջրով: Կարող եք օգտագործել երիցուկի կամ այլ հանգստացնող ազդեցությամբ դեղաբույսերի թուրմը գրգռվածությունը թեթևացնելու նպատակով: Եթե ալերգիա ունեք ամենօրյա միջադիրներից և ախտանշաները վառ արտահայտված են, սակայն չեք կարող հրաժարվել այդ տեսակի հիգիենիկ միջոցից, պետք է փնտրել առավելագույնս բնական արտադրանք:

Միջադիրները պետք է շնչող լինեն, առանց հոտավետ նյութերի, չպետք է պարունակեն քսուք կամ լոսյոն: Որպեսզի ամենօրյա միջադիրներից ալերգիա չառաջանա, պետք է հաճախ՝ 3-4 ժամը մեկ փոխեք դրանք: Բացի այս, չպետք է միջադիր օգտագործեք գիշերը (բացառությամբ դաշտանի օրերի):

Երբ դիմել բժշկի

Բժշկի պետք է դիմել ցանկացած տիպի տհաճ և անսովոր ախտանշանի դեպքում: Բանն այն է, որ այն, ինչը դուք կարող եք սովորական ալերգիա համարել, հնարավոր է, որ վարակ կամ բորբոքային հիվանդություն լինի: Եթե անգամ համոզված եք ալերգիայի հարցում, այնուամենայնիվ խորհրդակցեք բժշկի հետ:

Պատահում է, որ ալերգիան շատ է խորանում՝ ուղեկցվելով ցավով, ուժեղ այրոցով, մաշկի ծանր գրգռվածությամբ և ցանով: Այդ դեպքում մասնագետի խորհրդատվությունը պարզապես հրատապ է: Բժիշկը բուժում կնշանակի, կօգնի լուծել խնդիրը և կանխարգելել բարդությունները:

Հաճախ միջադիրների ալերգիան ժամանակավոր երևույթ է լինում, և կանխարգելիչ միջոցների կիրառումը թույլ կտա շարունակել օգտվել հիգիենայի այդպիսի պարագաներից: Որպեսզի խուսափեք ալերգիկ ռեակցիաներից, օգտագործեք միայն բնական միջադիրներ և խստորեն հետևեք հիգիենայի կանոններին:

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Էնդոմետրիումը արգանդի ներքին լորձաթաղանթն է…

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը…

Ցիստիտ

Ցիստիտ

Ցիստիտը միզապարկի բորբոքումն է…

Արգանդի իջեցում (արգանդի պրոլապս)

Արգանդի իջեցում (արգանդի պրոլապս)

Արգանդի իջեցումը (արգանդի պրոլապս) առաջանում է…