Ձվազատումը որպես երեխայի սեռի պլանավորման միջոց

Ձվազատումը որպես երեխայի սեռի պլանավորման միջոց

Երեխայի սեռի պլանավորման գիտական մեթոդները կատարյալ և լիովին ուսումնասիրված չեն։ Այդուհանդերձ, այդ մեթոդները տրամաբանական, գիտական հիմք ունեն և քիչ թե շատ փորձված են առկա վիճակագրական տվյալներով։ Ուստի ցանկանում ենք ներկայացնել այդ մեթոդներից մեկը։

Ձվազատումը ձվաբջջի՝ ձվարանից դուրս գալու պահն է։ Ձվարանից դուրս գալուց հետո ձվաբջիջն ապրում է 12-24 ժամ։ Այն բեղմնավորվում է այն սերմնաբջիջի կողմից, որը հայտնվել է կնոջ օրգանիզմում ձվազատման պահին, կամ էլ այն սերմնաբջիջը, որն «սպասել» է ձվաբջջի դուրս գալուն (սերմնաբջիջը կնոջ սեռական ուղիներում պահպանում է իր կենսունակությունը մինչև մի քանի օր)։

Սերմնաբջիջները լինում են երկու տեսակի՝ X քրոմոսոմ պարունակող և Y քրոմոսոմ պարունակող։ Ապացուցված է, որ Y քրոմոսոմով սերմնաբջիջներն ավելի շարժունակ են, բայց կենսունակ չեն։ Հենց սրա վրա էլ հիմնված է ձվազատման միջոցով երեխայի սեռը որոշելու մեթոդը։ Եթե սեռական ակտը համընկնում է ձվազատմանը, ապա ձվաբջջին առաջինը հասնում են Y քրոմոսոմով սերմնաբջիջները, այսինքն՝ մեծանում է արական սեռի երեխա լույս աշխարհ բերելու հավանականությունը։ Եթե սեռական ակտը եղել է ձվազատումից մի քանի օր առաջ, ապա ամենայն հավանականությամբ աղջիկ կծնվի, քանի որ X քրոմոսոմները ձվաբջջին «սպասելու» ավելի մեծ հնարավորություն ունեն։

Կարդացեք՝ Երեխայի սեռի պլանավորում․ ինչպե՞ս

Մեթոդը բարդ է, քանի որ ոչ միշտ է հնարավոր ճշգրիտ հաշվարկել ձվազատման պահը, միաժամանակ այն լիովին տրամաբանական է։ Ձվազատման պահը հնարավոր է որոշել հետևյալ եղանակներով՝

  • հիմքային ջերմաստիճանի չափման միջոցով, 
  • սեռական օրգաններից եկող արտադրությանն ուշադրություն դարձնելով․ արտադրությունն առատ է, լորձը` թանձր, մածուցիկ, որոշ կանայք միաժամանակ ցավ են զգում որովայնի ստորին հատվածում՝ մի կողմում, 
  • ձվազատման հատուկ թեստերի միջոցով, 
  • ուլտրաձայնային հետազոտության միջոցով. սրանով հնարավոր է հստակեցնել ձվարանից ձվաբջջի դուրս գալու պահը։

Բոլոր այս մեթոդներն օգնում են որոշել ձվազատման օրը:  Նշված մոթոդներից առավել ճշգրիտ է համարվում սոնոգրաֆիան:

Արական սեռի երեխայի պլանավորումն ավելի դժվար է, քան իգական սեռինը, քանի որ տղա ունենալու համար պետք է սեռական հարաբերություն ունենալ հենց ձվազատման օրը ( մոտ տասներկու ժամվա ընթացքում), իսկ աղջիկ ունենալու համար՝ ձվազատումից մի քանի, կամ մի օր առաջ։

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի անոմալիաները (uterine anomalies) ներարգանդային …

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստաները (կոչվում են նաև նաբոտյան ֆոլիկուլներ…

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…