Երեխայի սեռի պլանավորում. ինչպե՞ս

Երեխայի սեռի պլանավորում. ինչպե՞ս

Երեխայի սեռը կախված է ձվաբջջին բեղմնավորած սերմնաբջջի տեսակից: Ձվաբջջի բեղմնավորումը X քրոմոսոմ կրող սերմնաբջջով հանգեցնում է իգական սեռի սաղմի ձևավորմանը, Y քրոմոսոմով սերմնաբջիջը կձևավորի արական սեռի սաղմ: Տեսություններից մեկի համաձայն՝ տարբեր քրոմոսոմներ ունեցող սերմնաբջիջները տարբեր հատկություններ ունեն, և դրանց իմացությունը կարող է օգնել համեմատաբար բարենպաստ պայմաններ ստեղծել որոշակի սեռի երեխայի բեղմնավորման համար:

Սերմնաբջիջների ենթադրյալ հատկությունները

Y քրոմոսոմով սերմնաբջիջները, որոնք արական սեռ են ձևավորում, ավելի արագ են շարժվում և ավելի կարճ կյանք ունեն, քան X քրոմոսոմով սերմնաբջիջները: Վերջիններս պակաս շարժունակ են, սակայն ավելի երկար են պահում իրենց կենսունակությունը կնոջ օրգանիզմում՝ սպասելով ձվազատմանը: Իմանալով այս առանձնահատկությունները՝ կարող եք պլանավորել երեխայի սեռը, եթե հետևեք մի քանի կանոնների:

Եթե ցանկանում եք տղա ունենալ

• Սեռական հարաբերությունը պետք է լինի ձվազատման օրվան առավելագույնս մոտ (ձվազատման օրը): Օվուլացիան հնարավոր է հաստատել, օրինակ ՈՒՁՀ-ի օգնությամբ և այլն: Եթե հաշվի առնենք, որ Y քրոմոսոմով սերմնաբջիջներն ամենաարագն են շարժվում, ապա հավանականությունը, որ նրանք առաջինը կհասնեն ձվաբջջին և կբեղմնավորեն այն, մեծ է:

• Խուսափեք սեռական հարաբերությունից ձվազատումից 4-5 օր առաջ:

• Սեռական հարաբերության ընթացքում ներթափանցումը պետք է խորը լինի, ինչը կարճ կյանք ունեցող Y սերմնաբջիջներին առավելագույն չափով կմոտեցնի արգանդին՝ կրճատելով դեպի ձվաբջիջ տանող ճանապարհը:

• Տղամարդիկ պետք է խուսափեն գերտաքացումից: Տաք լոգանքի կամ հագուստի հետևանքով բարձրացած ջերմաստիճանը հանգեցնում է սերմնաբջիջների քանակի նվազմանը, սակայն ենթադրվում է, որ գերտաքացումը կործանարար է հատկապես Y սերմնաբջիջների համար:

• Լավ է, եթե սեռական հարաբերության ընթացքում կինն ավելի շուտ է օրգազմ ապրում, քան զուգընկերը (կամ միաժամանակ): Օրգազմի դեպքում հեշտոցում որոշակի արտազատուկ է գոյանում, որը նպաստում է Y սերմնաբջիջների գոյատևմանը:

Եթե ցանկանում եք աղջիկ ունենալ

• Սեռական հարաբերությունը նախատեսեք ձվազատումից 2-3 օր առաջ և խուսափեք մերձեցումից ձվազատման ընթացքում և դրանից 2 օր հետո: X սերմնաբջիջների գոյատևման հնարավորությունը 2 օրվա ընթացքում ձվաբջջին սպասելու հարցում շատ մեծ է:

• Սեռական հարաբերության ընթացքում ներթափանցումը պետք է խորը չլինի: Դա կերկարեցնի դեպի ձվաբջիջ տանող ուղին և հնարավորություն կտա դանդաղաշարժ, բայց երկարակյաց Xսերմնաբջիջներին հասնել ձվաբջջին մի քանի օր անց:

• Լավ է, եթե կինն օրգազմ չի ապրում: X սերմնաբջիջները կարող են ավելի երկար դիմանալ հեշտոցի ալկալային միջավայրում և ի տարբերություն Y սերմնաբջիջների, օրգազմի ընթացքում գոյացող արտազատուկի կարիքը չունեն գոյատևելու համար: Խորհուրդ չի տրվում դիմել այս մեթոդին, եթե բեղմնավորման հետ կապված խնդիրներ ունեք կամ անպտղություն է ախտորոշվել, քանի որ այն կարող է նշանակալիորեն երկարաձգել երեխայի պլանավորման շրջանը:

views 229332
Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Այլ նյութեր

Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Վերարտադրողական շրջան

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն

Վերարտադրողական շրջան

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն