Մի քանի հետաքրքիր փաստ հղիության մասին

Մի քանի հետաքրքիր փաստ հղիության մասին

Ներկայացնում ենք մի քանի փաստ հղիության ընթացքում կնոջ օրգանիզմի ֆիզիոլոգիական փոփոխությունների մասին։

1. Արգանդը հղիության ընթացքում մեծանում է մոտ 500 անգամ

Կնոջ օրգանիզմը հիանալի ունակություններով է օժտված: Գիտեի՞ք, որ արգանդը կարող է իր բնական չափերից մոտ 500 անգամ մեծանալ: Ծննդաբերությունից հետո այն աստիճանաբար վերադառնում է իր նախկին չափին և զանգվածին:

2. Մեծանում է սիրտը 

Սիրտն իրականում ընդարձակվում է, երբ հղի եք: Այն ավելի արագ է սկսում աշխատել, քանի որ օրգանիզմում ավելի շատ արյուն է արտադրվում: Արյան ծավալը 40-50%-ով մեծանում է:

3. Մազերն ավելի խիտ են աճում

Իրականում այս երևույթը կապված է այն բանի հետ, որ արտադրվող մեծ քանակությամբ էստրոգենը նպաստում է, որ մազերն իրենց բնական ռիթմով չթափվեն: Այդ պատճառով մազերն ավելի առատ են երևում: Իսկ ահա հղիությունից հետո նորից սկսվում են թափվել, բայց դա վտանգավոր չէ, բնականոն երևույթ է:

4. Ոտնաթաթերը կարող են մեկ համարով մեծանալ

Օրգանիզմում սկսվում է մեծ քանակությամբ ռելաքսին հորմոն արտադրվել: Դա հանգստացնող հատկություն ունի և թուլացնում է նաև ոտքի կապանները: Դրա և ավելացված քաշի արդյունքում ոտնաթաթի երկարությունն ու լայնությունը մեծանում է: Սա անհանգստության առիթ չէ, քանի որ ծննդաբերությունից մի քանի ամիս անց այն վերադառնում է իր բնական չափին:

5. Սրվում է հոտառությունը  

Հոտառության ուժգնացումը պայմանավորված է էստրոգենի և մարդու խորիոնային գոնադոտրոպինի բարձր մակարդակով:

6. Բարձրահասակ մայրերն ավելի են հակված երկվորյակներ ունենալու

2006 թ-ին կատարված մի հետազոտություն ցույց տվեց, որ բարձրահասակ կանանց դեպքում ավելի մեծ է երկվորյակներ լույս աշխարհ բերելու հավանականությունը:

7. Հոդերը փափկում են

Ինչպես արդեն նշվեց, ռելաքսին հորմոնի արտադրությունը մեծանում է հղիության ընթացքում: Այդպես օրգանիզմը պատրաստվում է ծննդաբերությանը՝ փափկեցնում է հոդերը, կապանները, որպեսզի երեխան կարողանա հանգիստ անցնել ծննդաբերական ուղիներով:

8. Մարսողությունը դանդաղում է

Պրոգեստերոնը դանդաղեցնում է մարսողությունը, որպեսզի օրգանիզմն ավելի լավ յուրացնի սննդանյութերը և մատակարարի դրանք պտղին: Սա կարող է առաջացնել փորկապություն: Այդ պատճառով անհրաժեշտ է ջուր օգրագործել, մրգեր և բանջարեղեն: Մարսողության համար նպաստավոր է նաև թեթև մարմնամարզությունը:

Ի դեպ, հղիության ընթացքում սննդանյութերը նախ և առաջ հասնում են երեխային նախքան մայրիկի օրգանիզմ ներծծվելը: Այսինքն՝ եթե նույնիսկ ճաշը բաց թողնեք, ձեր օրգանիզմի պաշարներից սննդանյութերը կտեղափոխվեն փոքրիկի օրգանիզմ, որպեսզի նա առողջ զարգանա: Այդ պատճառով էլ շատ կարևոր է այդ ընթացքում առողջ և կանոնավոր սնվելը:

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…