Հետաքրքիր փաստեր նորածինների մասին

Հետաքրքիր փաստեր նորածինների մասին

• Փոքրիկներն ունեն ավելի շատ ոսկորներ, քան մեծահասակները:

Բոլորը գիտեն, որ մեծահասակները չափերով ավելի մեծ են և բարձրահասակ, քան երեխաները և սրա պատճառով երևի թե համոզված են, թե մեծահասակներն ունեն ավելի շատ ոսկորներ, քան փոքրիկները, այդպես չէ՞:

Իրականում, նորածինն ունի 270 ոսկոր, և երբ նա հասնում է սեռական հասունացման, այդ թիվը կրճատված է լինում մինչև 206-ը: Ոսկորների քանակի կրճատման պատճառն այն է, որ երեխայի մեծանալու հետ ողնաշարի և գանգի որոշ ոսկորներ սերտաճում են միմյանց:

• Երեխաների մեծամասնությունը ծնվում է կապույտ գույնի աչքերով:

Աչքերի գույնը պայմանավորված է եղջերաթաղանթում և եղջերաթաղանթի տակ գտնվող հատուկ գունանյութերով: Նորածինների մոտ՝ եղջերաթաղանթի հյուսվածքում գտնվող մելանին գունանյութը շատ դեպքերում վերջնականապես զարգացած չի լինում, որի պատճառով՝ անկախ իրենց ժառանգականությունից, երեխաները ծնվում են կապույտ աչքերով: 6-12 ամսականում երեխայի գեների ազդեցությամբ մելանինն ակտիվանում է, որի հետևանքով աչքերը ձեռք են բերում իրենց իրական գույնը:

• Բոլոր նորածինները կարճատես են:

Նորածին երեխաները ուժեղ կարճատես են, և նրանց տեսողությունը թույլ է տալիս հստակ զանազանել մարդկանց և օբյեկտները միայն այն դեպքում, երբ դրանք գտնվում են 20-30 սմ հեռավորության վրա:

• 5 ամսականում փոքրիկների քաշը 2 անգամ գերազանցում է իրենց ծննդյան ժամանակվա քաշը:

Երբ փոքրիկները դառնում են 5 ամսական, նրանց կշիռը 2 անգամ ավելի մեծ է լինում իրենց նորածին ժամանակ ունեցած կշռից:

• Երեք նորածիններից մեկը ունի խալեր և ծննդյան հետքեր:

Երեք նորածիններից մեկը ունի խալեր և ծննդյան հետքեր, ընդ որում աղջիկների մոտ դրանք 2 անգամ ավելի շատ են հանդիպում, քան տղաների մոտ:

• Փոքրիկներն ավելի արագ են շնչում, քան մեծահասակները:

Նորածին փոքրիկը շնչում է շատ ավելի արագ, քան մեծահասակը: Նրա նորմալ շնչառության հաճախությունը րոպեում մոտավորապես 40 է, այն դեպքում երբ մեծահասակների և երեխաների մոտ համապատասխանաբար մոտ 12 և 20 շնչառական շարժում է:

 

Աղբյ.՝ slaq.am

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: