Դեղորայքային աբորտի հետևանքներն ու վտանգները

Դեղորայքային աբորտի հետևանքներն ու վտանգները

Ի տարբերություն վիրահատական աբորտի, դեղորայքայինն ավելի անվնաս է, սակայն նրա դեպքում էլ կա ինչպես միջամտության ընթացքում առաջացող բարդությունների, այնպես էլ բացասական հետևանքների վտանգ:

Տարբեր կանանց դեպքում հնարավոր են տարբեր կերպ արտահայտվող կողմնակի ազդեցություններ: Հաճախ դիտվում են՝

  • սրտխառնոց
  • փսխում
  • փորլուծություն
  • ստամոքսի ցավեր,
  • ցիկլի ուշացում (այն կարգավորվում է 4-8 շաբաթում)
  • արգանդի կծկումներ, որոնք առաջանում են պրոստալգլանդինների ընդունումից հետո մի քանի ժամվա ընթացքում:

Հազվադեպ դիտվում է նաև՝

  • գլխացավ, գլխապտույտ,
  • զարկերակային ճնշման նվազում,
  • առատ հեշտոցային արյունահոսություն,
  • մարմնի ջերմաստիճանի թեթևակի բարձրացում, սարսուռ,
  • մաշկային ցանի կամ հետքերի տեսքով արտահայտվող ալերգիկ ռեակցիաներ,
  • վարակներ՝ էնդոմետրիտ, փոքր կոնքի բորբոքային հիվանդություններ:

Կարևոր է հիշել, որ դեղորայքի կողմնակի ազդեցություններն անհատական են, և կարելի է խուսափել բարդություններից, եթե աբորտը կատարեք համապատասխան բուժհաստատությունում բժիշկ-մասնագետի հսկողությամբ:

Հղիության դեղորայքային ընդհատման բարդացումները

Սովորաբար բարդություններ առաջանում են, եթե կնոջ օրգանիզմը չի ընդունում դեղորայքի այս կամ այն բաղադրիչը, կամ եթե օրգանիզմը ալերգիկ է դեղանյութերի հանդեպ:

Դեղորայքային աբորտի ամենալուրջ բարդացումներից մեկը թերի աբորտն է, ինչը տեղի է ունենում, երբ ճիշտ չի հաշվարկվում դեղաչափը: Միայն բժիշկը կարող է հաշվարկել համապատասխան դեղաչափը՝ հաշվի առնելով կնոջ օրգանիզմի առանձնահատկությունները: Հղիության թերի ընդհատման հետևանքով արգանդում պահպանված սաղմն առաջացնում է ներարգանդային վարակում: Սա ուղեկցվում է որովայնի ստորին հատվածի ուժգին ցավերով, արյունահոսությամբ, տենդով: Եթե ժամանակին բուժում չցուցաբերվի, այս վիճակը զարգանալով կվտանգի կնոջ կյանքը:

Առատ արյունահոսությունը դեղորայքային աբորտից հետո ունենում է հետևյալ երեք պատճառներից որևէ մեկը.

  • կողմնակի ազդեցություն նորմայի սահմաններում,
  • թերի աբորտ,
  • չնկատված արտարգանդային հղիություն։

Հետևաբար, արյունահոսությունը բոլոր դեպքերում չէ, որ նշանակում է արհեստական ընդհատման ավարտ:

Միջինում, դեղահաբի (միզոպրոստոլ) ընդունումից 2-3 ժամ անց սկսվում է արյունային արտադրություն: Եթե կինը մեկ ժամում փոխում է երկու և ավելի մեծ չափի միջադիրներ, ապա նշանակում է արյունահոսություն է առաջացել և այս դեպքում հարկավոր է շտապ դիմել բժշկի: Դա հարկավոր է անել նաև եթե ջերմությունը կտրուկ բարձրացել է և չի նվազում։ Ցանկացած դեպքում դեղորայքային աբորտից հետո անհրաժեշտ է կատարել ՈՒՁՀ, որպեսզի համոզվեք, որ սաղմն ամբողջությամբ դուրս է եկել: Եթե հղիությունը պահպանվել է, ապա բժիշկը դիմում է հղիության ընդհատման այլ եղանակի:

Բժիշկները խորհուրդ են տալիս աբորտից հետո մեկ շաբաթ չունենալ սեռական հարաբերություններ, չօգտագործել տամպոն, վաննա չընդունել: Անհրաժեշտ է ամբողջությամբ ապաքինվել, քանի որ աբորտից հետո արգանդի ներքին խոռոչը հակված է դառնում վարակների ներթափանցման:

Կանանց մեծամասնությունը կարող է կրկին հղիանալ աբորտից գրեթե անմիջապես հետո, այնպես որ սեռական կյանք վերադառնալուց հարկավոր է պաշտպանվել:

views 28464
Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ

Կրծքի ճաքեր․ կանխարգելում և բուժում

Կրծքով կերակրում

Կրծքի ճաքեր․ կանխարգելում և բուժում

Ծննդաբերությունից հետո առաջին շաբաթները

Հետծննդյան ընթացք

Ծննդաբերությունից հետո առաջին շաբաթները