Ի՞նչ ազդեցություն է ունենում սնունդը հորմոնային հավասարակշռության վրա

Ի՞նչ ազդեցություն է ունենում սնունդը հորմոնային հավասարակշռության վրա

Այն, ինչ ուտում ենք, կարգավորում է մեր օրգանիզմի գործունեության մի շարք ոլորտներ, այդ թվում և որոշակի հորմոնների արտադրությունը: Սննդակարգին հետևելով՝ կարելի է պահպանել մարմնի առողջ քաշը և դանդաղեցնել ծերացման գործընթացները:

Ներկայացնում ենք թույլատրելի և արգելվող այն մթերքները, որոնք կօգնեն պահպանել բնականոն հորմոնային հավասարակշռությունը և կօգնեն երիտասարդ աղջիկներին ու կանանց կառավարել տրամադրության փոփոխությունները հատկապես ցիկլի օրերին, ինչպես նաև դաշտանադադարի շրջանում:

Օգտակար մթերքներ

Թռչնամիս և ձկնեղեն: Սպիտակուցի այս աղբյուրներն օգնում են պահպանել մաքուր մկանային զանգվածը, նպաստում են քաշի նվազեցմանը, պաշտպանում են սրտի հիվանդություններից, քաղցկեղից և այլն:

Խաչածաղկավոր բանջարեղեն։ Բրոկոլին, կաղամբը, ծաղկակաղամբն ունեն էստրոգենները չափավորելու հատկություն, իսկ դա օգնում է կանխել կրծքագեղձի քաղցկեղը: Էստրոգենի ավելցուկ դիտվում է հատկապես նախադաշտանադադարի շրջանում, ավելորդ քաշ ունեցող կանանց դեպքում:

B խմբի վիտամիններ: Այս վիտամինի անբավարարությունը նպաստում է դեպրեսիայի առաջացմանը: Օգտագործեք B վիտամինով հարուստ մթերքներ՝ ամբողջական ձավարեղեն և ոչ յուղոտ տավարի միս:

Վնասակար մթերքներ

Շաքարավազ: Բոլոր տեսակի շաքարները որոշակի ազդեցություն են ունենում կանանց հորմոնային համակարգի վրա: Դրանց չարաշահումը հանգեցնում է ավելորդ քաշի կուտակման, դա էլ առաջացնում է հորմոնային խանգարումներ:

Կոֆեին, ալկոհոլ: Թեյը կամ սուրճը կարելի է օգտագործել չափավոր: Կոֆեինը և ալկոհոլը հատկապես խթանում են ջերմային առհոսքի առաջացումը: Եթե ձեզ անհագստացնում է գիշերային ժամերին ավելորդ քրտնարտադրությունը, ապա հարկավոր է նվազեցնել կոֆեինի ընդունումը:

Պետք է խուսափել նաև բարձր յուղայնությամբ մթերքներից, ինչպես նաև կծու համեմունքներից:

views 11430
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում