Սնունդը հղիության ընթացքում
Այլ
51263
Ինչպե՞ս սնվել հղիության ժամանակ: Ո՞ր մթերքներն են կանխում պտղի զարգացման վտանգավոր խանգարումները: Որքա՞ն պետք է ուտել այդ մթերքներից:
Սխալ սննդակարգը կարող է հանգեցնել՝
- այտուցների, սրտխառնոցի առաջացման,
- զարկերակային ճնշման բարձրացման,
- արյան շրջանառության խախտման և այլն:
Ահա այն երեք մթերքները, որոնք կկանխեն վերոնաշյալ երևույթների առաջացումը, քանի որ դրանք անփոխարելի են ապագա մայրիկի համար:
1. Ճագարի միս: Ճագարի միսն անփոխարինելի է, քանզի պարունակում է ավելի շատ սպիտակուց (21,5 %), քան թռչնամիսը կամ տավարի միսը:
Ահա սպիտակուցի գործառույթները։
- Կառուցողական գործառույթ՝ սպիտակուցը նոր բջիջներ ստեղծելու հիանալի միջոց է:
- Էներգետիկ գործառույթ՝ սպիտակուցներն օրգանիզմին հաղորդում են էներգիա ։
- Փոխադրող գործառույթ՝ սպիտակուցներն օրգանիզմին փոխանցում են սննդարար նյութեր:
2. Կաթնաշոռ: Կաթնաշոռը կալցիումի աղբյուր է, որն էլ ոսկրային հյուսվածքի ձևավորման ամենակարևոր տարրն է: Հղի կնոջ օրգանիզմում կալցիումի պակասը կարող է հանգեցնել՝
- ապագա երեխայի ոսկորների ձևավորման խանգարումների,
- հղի կնոջ դեպքում օստեոպորոզի առաջացման:
3. Բրոկոլի: Բրոկոլիի ամենագլխավոր արժեքը վիտամիններն են: Բրոկոլին B9 վիտամինի կամ ֆոլաթթվի աղբյուր է, որը հատկապես կարևոր է պտղի ձևավորման վաղ փուլերում, երբ ձևավորվում է նյարդային հյուսվածքը: B9 վիտամինը իրենից ենթադրում է սնուցում և թթվածին: Սակայն, որ ամենակարևորն է, ֆոլաթթուն անհրաժեշտ է թթվածնի փոխանակման համար պատասխանատու էրիթրոցիտների հասունացման համար: Անհրաժեշտ է օգտագործել օրական ամենաքիչը 600 գրամ բրոկոլի:
Աղբյ՝ doctors.am