Պարամետրիտ՝ հարարգանդաբորբ

Պարամետրիտ՝ հարարգանդաբորբ

Պարամետրիտը՝ հարարգանդաբորբ, արգանդը շրջապատող ճարպաշարակցական բջջանքի բորբոքումն է: Հարուցիչներն են ստրեպտոկոկերը, ստաֆիլոկոկերը՝ հաճախ ոսկեգույն ստաֆիլոկոկը կամ էշերիխիակոլին, աղիքային ցուպիկը և այլն: Վարակն արգանդից և հավելումներից տարածվում է լիմֆատիկ ուղիներով: 

Առաջացման պատճառները և ախտանշանները

Հաճախ պարամետրիտը զարգանում է հետևյալ գործոնների պատճառով՝

Հիվանդություն նընթանում է հետևյալ հիմնական ախտանշաններով՝

  • ջերմաստիճանի կայուն բարձրացում (38°С-ից բարձր), 
  • մաշկի գունատություն, ախորժակի բացակայություն, ադինամիա, գլխացավ, 
  • որովայնի ստորին հատվածում բութ ցավ, ուղիղ աղիքի վրա ճնշման զգացում, 
  • ցավոտ և դժվար դեֆեկացիա, 
  • միզարձակման խանգարում, 
  • պրոկտիտի կամ ցիստիտի առաջացում:

Հիվանդության սկզբնական շրջանում կնոջ վիճակը բնական է լինում կամ էլ ախտանշանները թույլ են արտահայտվում, ինչի հետևանքով հնարավոր է, որ ուշ դիմի բժշկի:

Ախտորոշումը և տեսակները

Բորբոքումը հաճախ ընդգրկում է որոշակի հատվածներ և դրանից կախված լինում՝ առաջնային. պարանոցի առաջնային հատվածից ինֆիլտրատը միզապարկի լատերալային եզրերով տարածվում է դեպի որովայնի առաջնային պատ, հետին. պարանոցի հետին հատվածից դեպի ուղիղ աղիք, կողային. այս տեսակն ամենից հաճախն է հանդիպում, տեղակայվում է կոնքի և արգանդի պատերի միջև՝ կողային հատվածում:

Բորբոքային ինֆիլտրատը կարող է ներծծվել, թարախակալել կամ քրոնիկական ընթացք ձեռք բերել:

Ախտորոշման նպատակով կիրառում են.

  • Գինեկոլոգիական և ռեկտալային հետազոտություն: Զննման ընթացքում կինն արգանդի սուր ցավ է զգում, վերջինիս շեղում դեպի կողք կամ վերև:
  • Փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն: Թույլ է տալիս հայտնաբերել օջախային դրսևորումները:
  • Արյանը նդհանուր հետազոտություն: Թույլ է տալիս հայտնաբերել սուր բորբոքային պրոցեսի զարգացումը՝ ԷՆԱ-ի (СОЭ) բարձրացումը և արտահայտված լեյկոցիտոզը:
  • Միզուկից և հեշտոցից վերցված քսուքի հետազոտություն: Թույլ է տալիս որոշել հիվանդության հարուցչի տեսակը և համապատասխան հակամանրէային դեղամիջոցներ ընտրել: 

Որոշ դեպքերում պարամետրիտի ախտորոշման նպատակով հավելյալ կիրառում են նաև համակարգչային տոմոգրաֆիայի մեթոդները, ցիստո- և ռեկտոսկոպիա (միզապարկի և ուղիղ աղիքի հետազոտություն):

Բուժումը

Հիվանդություն ըերկարատև բուժում է պահանջում: Պարամետրիտի սուր փուլում սկզբում նշանակում են հակամանրէային և իմունախթանիչ թերապիա, խիստ անկողնային ռեժիմ, սառույց որովայնի ստորին հատվածի վրա, քլորային կալցիումի ներերակային ընդունում:

Թարախակալման դեպքում հեշտոցի կամ որովայնի առաջնային պատի միջով վիրահատությամբ բացվում է թարախակույտը:

Պարամետրիտի բուժման ընթացքում սնունդը պետք է հարուստ լինի կալորիաներով: Օգտակար են երկաթը, В խմբի վիտամինները և ասկորբինաթթուն:

Թարախի հեռացումից հետո բորբոքման օջախի ներծծման նպատակով օգտագործում են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ, ֆիզիոմիջամտություններ, ինդոմետացինով մոմիկներ և այլն:

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղիության ընթացքում պտղի օրգանիզմում կարող են արձանագրվել …

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…