Վիտամինները հղիությունից հետո

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմն իր ունեցած ամբողջ պաշարն օգտագործում է՝ ապահովելով իր և երեխայի բոլոր օրգան-համակարգերի բնականոն կենսագործունեությունը։ Հետագայում լակտացիայի և կրծքով կերակրման շրջանը նույնպես պահանջում է օգտակար նյութերի որոշակի պաշար, այդ պատճառով հարկավոր է երեխայի ծնունդից հետո վիտամիններ ընդունել, ինչը կօգնի հաղթահարել հետծննդաբերական շրջանը՝ չվնասելով սեփական առողջությանը և գեղեցկությանը, ինչպես նաև արագ վերականգնել ուժերը։

Կարդացեք՝ Կալցիումը հղիության ընթացքում

Ինչո՞ւ է հարկավոր վիտամիններ օգտագործել ծննդաբերությունից հետո

Որպեսզի վերականգնումը սահուն, առանց խնդիրների ընթանա և կարճ տևի։ Հղիության և ծննդաբերության հետևանքով հյուծված օրգանիզմն ուղղակի հավելյալ աջակցություն է պահանջում վիտամինների տեսքով։

Լակտացիան հավելյալ ծանրաբեռնվածություն է։ Սննդի բազմազանությունը (միս, կաթ, բանջարեղեն, մրգեղեն, վիտամիններով հարուստ այլ մթերքներ) չի լրացնում վիտամինների անհրաժեշտ քանակը։

Սննդամթերքները չեն լրացնում նաև վիտամին C-ի պակասը, բացի այդ, ասկորբինաթթու պարունակող մրգեր շատ ուտելու դեպքում հնարավոր է, որ ալերգիա առաջանա։

B խմբի վիտամինները նույնպես ավելի հեշտ է լրացնել հավելյալ ընդունելով, քան դրանք պարունակող մթերքներ ուտելով։

Ի՞նչ վիտամիններ օգտագործել ծննդաբերությունից հետո

Ծննդաբերույունը սովորաբար ուղեկցվում է մեծ քանակությամբ արյան կորստով, ինչի արդյունքում արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը նվազում է։ Սակավարյունությունից խուսափելու նպատակով պետք է օրգանիզմում լրացնել երկաթի պակասը։ Երկաթ պարունակող դեղամիջոցների օգտագործումը պետք է շարունակվի այնքան, մինչև հեմոգլոբինի մակարդակը կարգավորվի։

Կրծքով կերակրող մոր համար հատուկ կարևորություն ունի վիտամին D-ն։ Այն ամրացնում է ոսկորները և ատամները, իսկ պակասը հանգեցնում է օստեոպորոզի։ Վիտամին D-ով հարուստ մթերքներից են ձկան յուղը, կաթնաշոռը, լյարդը և այլն։

B խմբի վիտամինները կարևոր են դեպրեսիվ տրամադրությունից խուսափելու համար։ Հետծննդաբրական դեպրեսիան ծանր է անդրադառնում կյանքի մի շարք ոլորտների վրա, ուստի ավելի լավ է վիտամինների օգնությամբ խուսափել դրանից։

Վիտամին В9՝ ֆոլաթթու, նշանակվում է դեռևս հղիության պլանավորման փուլում, այն անփոխարինելի է կնոջ համար, բարելավում է կենտրոնական նյարդային համակարգի, ինչպես նաև իմունային և արյան համակարգի աշխատանքը։ Ֆոլատներ են պարունակում լոբազգիները, կաղամբը, կանաչ սոխը, բրոկոլին, գազարը, հնդկաձավարը, կաթնաշոռը, խավիարը, կանաչ ոլոռը, սպանախը և այլն։

Կարդացեք՝ Ֆոլաթթվի դերն ու նշանակությունն առողջության համար

Վիտամին В1 են պարունակում արևածաղկի սերմերը, ընկույզը, սպանախը, սալորը և այլն։
Վիտամին В2 են պարունակում խոզի միսը, ձուն, կաթը և այլն։
Վիտամին В6-ով է հարուստ լյարդը, խոզի միսը, բանանը, կարտոֆիլը, կաղամբը և այլն։
Վիտամին В12 են պարունակում կաթնաթթվային մթերքները, կանաչ սոխը, ծովամթերքը և այլն։

Վիտամին С-ն օգնում է վերադարձնել մաշկի առողջությունը, ամրացնում է անոթները և իմունիտետը։ Այդ վիտամինով են հարուստ ցիտրուսային մրգերը, բրոկոլին, սև հաղարջը և այլն։

Կարդացեք՝ Որքա՞ն վիտամին C է անհրաժեշտ մեր օրգանիզմին

Վիտամին A-ն մասնակցում է կմախքի ոսկորների և ատամների, իմունային համակարգի ձևավորմանը, նրանից է կախված տեսողության որակը։ Պարունակվում է լյարդում, սերուցքային կարագում, ձվի դեղնուցում։

Այսօր դեղագործական տարբեր ընկերություններ առաջարկում են հատուկ հղի և կերակրող կանանց համար նախատեսված վիտամինային համալիրներ, որոնք ապահովում են վիտամինների և միկրոտարրերի անհրաժեշտ քանակը։

Վիտամինները պետք է ընտրել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո, քանի որ դրանց ավելցուկը կարող է կողմակի ազդեցություն թողնել օրգանիզմի վրա (ցան, գլխացավ, ստամոքսաղիքային տրակտի խանգարում, այտուցվածություն և այլն)։

views 17345
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում