Նախապատրաստում հղիությանը. վիտամինների և հանքանյութերի դերը

Նախապատրաստում հղիությանը. վիտամինների և հանքանյութերի դերը

Հղիության ընթացքում վիտամինների և հանքանյութերի դերն անհերքելի է, և օրգանիզմում վերջիններիս կենսաբանական դերը շատ կարևոր է: Շնորհիվ վիտամինների և հանքանյութերի կանոնավոր են գործում բոլոր օրգանները և հյուսվածքները, արտազատվում ֆերմենտները և հորմոնները, ճիշտ ուղով հասունանում սեռական բջիջները: Վիտամինների և հանքանյութերի անբավարարությունն անհրաժեշտ է կանխել կամ բուժել դեռևս նախքան հղիությունը: Դա զգալիորեն բարելավում է ծնողների առողջությունը, հանգեցնում հղիության ընթացքում տարբեր բարդությունների դրսևորումների նվազմանը, իջեցնում բնածին արատների առաջացման հավանականությունը:

Երբեմն, իհարկե, հղիությունը պատահականության արդյունք է լինում, սակայն ավելի լավ է նախապես պատրաստվել երեխային բեղմնավորմանը: Բեղմնավորման ընթացքում ապագա մայրիկի օրգանիզմը պետք է վիտամինների և հանքանյութերի որոշակի պաշար ունենա, որը կծախսվի հղիության ընթացքում: Այդ պատճառով էլ ենթադրյալ բեղմնավորումից 3-6 ամիս առաջ անհրաժեշտ է սկսել վիտամիններ և հանքանյութեր օգտագործել, որոնք մտնում են հատուկ վիտամինահանքանյութային համալիրների պարունակության մեջ, օրինակ՝ Վիտրում Պրենատալ Ֆորտեի: Ապացուցված է, որ վիտամինների շարունակական օգտագործումը բեղմնավորմանը նախորդող 3 ամիսների ընթացքում նվազեցնում է ապագա երեխայի զարգացման բնածին անոմալիաների քանակը: Իմանալով հղիության մասին՝ անհրաժեշտ է յոդով և հակաօքսիդանտներով հարուստ վիտամինահանքանյութային համալիր ընդունել: 

Վիտրում Պրենատալ Ֆորտեն մուլտիվիտամինային դեղամիջոց է, որը պարունակում է յոդ, յոդի ածանցյալներ (սիներգիստներ), ինչպես նաև ակտիվ հակաօքսիդանտներ: Վիտրում պրենատալ ֆորտեի բաղադրիչները մոր օրգանիզմը պաշտպանում են տարաբնույթ վարակներից, նվազեցնում են հղիության ընթացքում թունավորության հաճախականությունը և ծանրությունը, կանխարգելում անեմիայի՝ սակավարյունության առաջացումը, նվազեցնում հղիության ընթացքում բարդությունների առաջացման հավանականությունը և կանխում վիժման վտանգը:

Վիտամինները կարևոր են նաև տղամարդկանց համար: Դրանք մեծացնում են պտղավորելու կարողությունը, սերմնաբջիջը դարձնում են ավելի դիմացկուն և կենսունակ: Հայտնի է, որ սպերմատոգենեզի (սերմնաբջիջների ձևավորման) տևողությունը 72 օր է, իսկ դա նշանակում է, որ ապագա հայրիկը պետք է նախապես ստանա վիտամինների և հանքանյութերի քանակը, որոնք խիստ անհրաժեշտ են սեռական հորմոնների կազմավորման և հաջող բեղմնավորման համար:

Վիտամինների և հանքանյութերի ազդեցությունը տղամարդու վերարտադրողական առողջության վրա

Վիտամին А – անհրաժեշտ է սեռական հորմոնների արտադրման, մեծ քանակությամբ սերմնաբջիջների կուտակման համար:

В խմբի վիտամիններ - ազդում են տեստոստերոնի կազմավորման և սերմնաբջջի հասունացման վրա:

Վիտամին С- անհրաժեշտ է սերմնաբջջի թարմացման համար, այն դարձնում է կենսունակ, դիմացկուն և ակտիվ, պաշտպանում է ազատ ռադիկալների և ներքին քիմիական նյութերի ազդեցությունից: 

Վիտամին E- ազդում է սերմի և տեստոստերոնի կազմավորման վրա, մեծացնում է բեղմնավորելու ունակությունը, խթանում է սեռական և վերարտադրողական գործառույթը:

Ֆոլաթթու- կարգավորում է սերմնաբջիջների հասունացման գործընթացը:

Ցինկ- ազդում է տեստոստերոնի սինթեզի, սեռական հորմոնների ակտիվության և սպերմատոգենեզի վրա, մեծացնում է սերմնաբջիջների դիմացկունությունը:

Քրոմ- արյան մեջ կարգավորում է խոլեստերինի և շաքարի քանակը:

Սելեն- մեծացնում է սերմնաբջիջների քանակը և բարձրացնում որակը, մտնում է սերմնաբջջի արագ քայքայումը կանխող սպիտակուցների բաղադրության մեջ:

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …