Էնդոմետրիումի ասպիրացիոն բիոպսիա

Էնդոմետրիումի ասպիրացիոն բիոպսիա

Էնդոմետրիումի ասպիրացիոն բիոպսիան ինվազիվ մեթոդ է, որը թույլ է տալիս պարզել արգանդի լորձաթաղանթի՝ էնդոմետրիումի պրոլիֆերատիվ (պրոլիֆերացիա՝ հյուսվածքների գերաճ) փոփոխությունների արտահայտվածությունը։

Ցուցումները

Էնդոմետրիումի ասպիրացիոն բիոպսիան օգտագործում են որպես էնդոմետրիումի վիճակը փոփոխությունների դեպքում հետազոտելու սկրինինգային մեթոդ, կիրառում են նաև հորմոնային թերապիայի արդյունավետության դինամիկ դիտման դեպքում։

Նախապատրաստում հետազոտությանը

Խորհուրդ է տրվում արգանդից ասպիրատը վերցնել դաշտանային ցիկլի 25-26-րդ օրը, պրե և պերիմենոպաուզայի տարիքի կանանց դեպքում՝ ցանկացած ժամանակ։

Արդյունքի վերծանում

Արգանդից վերցված նմուշում՝ ասպիրատում, էնդոմետրիումի ակտիվորեն պրոլիֆերացվող բջիջների առկայությունը գեղձանման կառույցներում էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսի բջջաբանական (ցիտոլոգիական) նշան է։ Դրա ապաճման (ատրոֆիա) դեպքում պատրաստուկում էնդոմետրիումի բջիջները քիչ են լինում, մանր, մոնոմորֆ։

Արդյունքի վրա ազդող գործոնները

Էնդոմետրիումի բջջաբանական հետազոտությունը որոշակի բարդություններ է կրում, պահանջում է բժիշկ-բջջաբանի մասնագիտական լավ փորձ։ Այն սկրինինգային անկախ մեթոդ է, որը թույլ է տալիս կարևոր տվյալներ ստանալ, այդուհանդերձ բջջաբանական հետազոտությունը հստակ պատկերացում չի տալիս էնդոմետրիումի հիստոլոգիական՝ հյուսվածքաբանական կառուցվածի մասին։

Մեթոդի զգայունակությունը 62,5–91,5% է, սպեցիֆիկությունը՝ 94%, կեղծ դրական արդյունքները հանդիպում են 31%-ի դեպքում, կեղծ բացասականները՝ 7,9%-ի։

Այլընտրանքային մեթոդներ

Ասպիրացիայի միջոցով ստացած նմուշում (փաստացի՝ էնդոմետրիումի մակերեսային բջիջներն են) չարորակ փոփոխությունների նշանների բացակայությունը չի երաշխավորում, որ լորձաթաղանթի խորին շերտերում չարորակ պրոցես չկա։ Ուստի պարտադիր կատարվում է ախտորոշիչ քերում, եթե անգամ բջջաբանական հետազոտության արդյունքում ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել, սակայն կան էնդոմետրիումի ախտահարման կլինիկական դրսևորումներ։

Վերջին տարիներին մեծ տարածում է գտել հատուկ «Պայպել» կատետրի օգնությամբ կատարվող ասպիրացիոն բիոպսիայի մեթոդը, որը թույլ է տալիս հյուսվածքաբանական հետազոտության համար էնդոմետրիումի հյուսվածքի կտորներ վերցնել։ Սակայն անգամ այդ մեթոդի կիրառմամբ ստացած նմուշը չի կարող արգանդի խոռոչում կատարվող պրոցեսների հստակ պատկեր տալ, քանի որ բիոպսիան առանց տեսնելու են կատարում և նմուշը վերցնում են էնդոմետրիումի առանձին հատվածներից։

Բիոպսիան, ինչպես բջջաբանական հետազոտությունը, բավականաչափ տեղեկություններ չի տրամադրում էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսների ճշգրիտ ախտորոշման համար, ուստի անհրաժեշտ է էնդոմետրիումի ամբողջական հեռացում կատարել։

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…

AMH հորմոն:Ի՞նչ է դա և ի՞նչ նշանակություն ունի գինեկոլոգիայում

AMH հորմոն:Ի՞նչ է դա և ի՞նչ նշանակություն ունի գինեկոլոգիայում

Anti-Müllerian Hormone (AMH) կամ հակամյուլերյան հորմոնը սպիտակուցային հորմոն է