CA-125 օնկոմարկեր

CA-125 օնկոմարկեր

CA-125-ը (ածխաջրատային հակածին 125) բարձր մոլեկուլյար գլիկոպրոտեին է, որը հայտնաբերվում է ձվարանի էպիթելի ուռուցքային բջիջներում: Նորմայում այն առկա է էնդոմետրիումի, որովայնի, թոքի, սրտամկանի բջիջներում: Արյան մեջ այս գլիկոպրոտեինի շատ բարձր մակարդակը հաճախ վկայում է ձվարանի (երբեմն էնդոմետրիումի, հաստաղու, թոքի, ենթաստամոքսային գեղձի) քաղցկեղային փոփոխությունների մասին:

CA-125-ի հետազոտություն սովորաբար նշանակվում է քաղցկեղի գենետիկ նախահակում ունեցող կանանց:

Ինչպես նշվեց, նորմայում, CA-125 հանդիպում է նաև էնդոմետրիումի հյուսվածքում և արգանդի շիճուկային և մուցինոզային հեղուկում: Այն կարող է հայտնվել արյան հոսք, օրինակ, մենստրուացիայի ժամանակ, էնդոմետրիոզի դեպքում կամ հղիության առաջին եռամսյակի ընթացքում: CA-125-ի չնչին քանակ արտադրվում է օրգանիզմի տարբեր հյուսվածքների կողմից, ինչպես նաև այլ ծագման ուռուցքների կողմից: Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների դեպքում նույնպես հնարավոր է դիտվի CA-125-ի բարձր մակարդակ արյան մեջ: Այնպես որ, ավելի նպատակահարմար է քաղցկեղի հայտնաբերման համար կատարել համակցված հետազոտություններ՝ ախտորոշումը հստակեցնելու նպատակով:

Այս հետազոտությունը կիրառվում է քաղցկեղի ախտորոշման, բուժման արդյունավետության գնահատման և հիվանդության ռեցիդիվի (կրկնում) հայտնաբերման նպատակներով:

Լաբորատոր արժեքները՝ 0-35 Մ/մլ:

СА-125-ի մշտական բարձր ցուցանիշները վկայում են ուռուցքի հարաճուն զարգացման և բուժման անարդյունավետության մասին: Բարձր ցուցանիշները բուժման թերապիայից հետո վկայում են հիվանդության կրկնության մասին: Հազվադեպ, քաղցկեղով կանանց մոտ այս ցուցանիշը կարող է պահպանվել նորմայում: Ցուցանիշների նվազումը վկայում է բուժման բարենպաստ ելքի մասին:

views 13203
Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Հիվանդություններ/միջամտություններ

Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Վերարտադրողական շրջան

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վերարտադրողական շրջան

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Հղիության պլանավորում

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ