Փորկապություն ծննդաբերությունից հետո

Փորկապություն ծննդաբերությունից հետո

Հղիության բնականոն ընթացքին զուգահեռ բազմաթիվ կանայք բախվում են երևույթների, որոնք հղիության բարդություն չեն, սակայն անհարմարություն կամ տհաճություն են պատճառում: Լինում են դեպքեր, երբ ծննդաբերությունից հետո ոչ բոլոր տհաճ երևույթներն են վերանում, օրինակ՝ փորկապությունը:

Ծննդաբերությունից հետո փորկապություն կարող է առաջանալ նույնիսկ այն դեպքում, երբ նախկինում՝ անգամ հղիության ընթացքում, կինը փորկապություն չի ունեցել:

Պատճառները

Ծննդաբերությունից հետո առաջացած փորկապությունից արդյունավետ ազատվելու համար անհրաժեշտ է նախ հասկանալ դրա առաջացման պատճառները: Գոյություն ունի հիմնական երկու պատճառ․

  • Ֆիզիոլոգիական։ Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմի տարատեսակ փոփոխություների արդյունքում շեքի և որովայնի մկանները թուլանում են, կարող է խանգարվել աղիների գալարակծկանքը (պերիստալտիկան), բացի այդ անկանոն սննդակարգը նույնպես նպաստում է փորկապության առաջացման: 
  • Հոգեբանական։ Սովորաբար պայմանավորված է կարերի հեռացման վտանգի հանդեպ վախով: Նոր ռեժիմը, հուզմունքն ու մտահոգությունը նույնպես իրենց դերն ունեն փորկապության զարգացման մեջ:

Հոգեբանական և նյարդային լարվածության ֆոնին առաջանում է այսպես կոչված սպաստիկ փորկապություն: Կինը դառնում է նյարդային և դյուրագրգիռ, ախորժակը վատանում է, հնարավոր է առաջանան որովայնային սպաստիկ ցավեր, սրտխառնոց:

Ինչպե՞ս ազատվել փորկապությունից

Կախված փորկապության առաջացման պատճառներից՝ բժիշկը մշակում է բուժման անհատական սխեմա: Ոչ մի դեպքում չի թույլատրվում փորկապությունն ինքնուրույն բուժել դեղամիջոցների օգնությամբ: Դեղորայքը բուժման երկրորդային տարբերակ է, որը կիրառվում է խիստ անհրաժեշտության պարագայում միայն:

Ծննդաբերությունից հետո առաջացած փորկապության բուժումը ճիշտ սննդակարգն է և շարժողական ակտիվությունը: Հետծննդյան շրջանում շատերն անհանգստանում են քաշի ավելցուկի պատճառով, սակայն պետք չէ շտապել: Նախկին կազմվածքին վերադառնալը տեղի է ունենում աստիճանաբար: Ոչ մի դեպքում չի կարելի նիհարելու ցանկությամբ առաջնորդվել և քաղցած մնալ: Այս շրջանում կարևոր է պահպանել առողջ և հարուստ սննդակարգը:

Աղիների աշխատանքը բարելավելու համար սննդակարգում ներառեք շիլաներ, (հատկապես վարսակաձավարի, հնդկաձավարի, բրինձ խորհուրդ չի տրվում), բուսական յուղեր, թարմ մրգեր ու բանջարեղեն: Օգտակար է նաև կաթնամթերքը:

Կարդացեք՝ Ինչ մթերքներից խուսափել կրծքով կերակրման շրջանում

Կարևոր է նաև կարգավորել քնի և հանգստի ռեժիմը: Չնայած հոգսերը շատ է՝ անհրաժեշտ է լավ հանգստանալ և ուժերը վերականգնել: Անհրաժեշտ է ակտիվ կյանք վարել, զբաղվել մարմնամարզությամբ, յոգայով, աերոբիկայով և այլն:

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…