Հղիության 5 արգելք

Ցանկացած կնոջ կյանքում հղիությունն անմոռանալի և յուրահատուկ ժամանակաշրջան է: Իհարկե դրան զուգահեռ ապագա մայրիկը պետք է չկորցնի զգոնությունը, և իմանա հղիության ընթացքում ինչից է պետք խուսափել: Միասին պարզենք ինչն է արգելվում հղի կնոջը:

Ալկոհոլ

Ալկոհոլի բացասական հետևանքները լավ ուսումնասիրված և հաստատված են: Հղիության ընթացքում ալկոհոլի օգտագործումն արգելվում է, քանի որ էթանոլը հեշտությամբ ներթափանցում է ընկերքի միջով և անցնում անմիջապես պտղի արյան հոսք: Այն կարող է հանգեցնել պտղի դեմքի անոմալիաների, միկրոցեֆալիայի (ուղեղի թերհասություն), ֆիզիկական թերհասության, օրգանների զարգացման արատների և այլն: Ալկոհոլը հատկապես վտանգավոր է հղիության առաջին եռամսյակում:

Ծխախոտ

Այն պարունակում է ածխածնի օքսիդ, որը փոխազդում է հեմոգլոբինի հետ և գազային փոխանակության ժամանակ փոխարինում է թթվածնի մի մասը: Արդյունքում և՛ մայրը, և՛ պտուղը ենթարկվում են թթվածնային անբավարարության: Ներարգանդային հիպոքսիան մեծ վտանգներ է կրում, այն կարող է առաջացնել պտղի զարգացման հապաղում, սիրտ-անոթային համակարգի խնդիրներ, իմունիտետի ընկճում: Հղիության ընթացքում ծխելը կարող է հանգեցնել նույնիսկ ընկերքի վաղաժամ շերտազատման և վաղաժամ ծննդաբերության:

Սուրճի չարաշահում

Կա ենթադրություն, որ կոֆեինի չարաշահումը ծանրաբեռնում է ինչպես մոր, այնպես էլ պտղի սիրտ-անոթային համակարգի աշխատանքը: Սա առաջացնում է տագնապի զգացում և կարող է նույնիսկ հանգեցնել ինքնաբեր վիժման կամ վաղաժամ ծննդաբերության: Խոսքն իհարկե սուրճի մեծ քանակությամբ ընդունման մասին է: Այն ամբողջությամբ կարող է հակացուցվել միայն զարկերակային բարձր ճնշում ունեցող կանանց դեպքում:

Ծանրության բարձրացում

Հղիության ընթացքում անհրաժեշտ է ուշադիր լինել ֆիզիկական աշխատանքի ժամանակ: Չի թույլատրվում ծանրություն բարձրացնել, քանի որ դա կարող է նպաստել ինքնաբեր վիժմանը: Դա հատկապես վտանգավոր է արգանդի հիպերտոնուսի դեպքում: Արգելվում են նաև ուժային սպորտաձևերը, ծանրամարտը, ձիասպորտը և այլն: Սպորտաձևերից խորհուրդ է տրվում զբաղվել լողով, հղիների համար նախատեսված մարմնամարզությամբ:

Սթրես

Սթրեսային իրավիճակներից միշտ է պետք խուսափել, և հատկապես՝ հղիության ընթացքում: Հրաժարվեք աշխատանքային ծանր գրաֆիկից: Ոչինչ չպետք է ավելորդ հոգնածություն և նյարդայնություն առաջացնի: Խուսափեք նաև դեղաբույսերի և դեղորայքի կիրառումից: Հիշեք, որ դրանց մեծ մասն ունի հղիության հակացուցում, և անհրաժեշտության դեպքում միայն բժիշկը կարող է նշանակել դեղորայք:

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…