Գինի․ օգտակարությունն ու վնասակարությունը

Գինին թերևս մեզ հայտնի ամենահին խմիչքներից է։ Դրա մասին միֆերն ու պատմությունները բազմաթիվ են ժողովուրդների մշակույթներում։ Այն ոչ միայն ոգելից ըմպելիք է, այլև օժտված է օգտակար հատկություններով։
Բժիշկները կարծում են, որ ամեն օր գինի խմելը՝ չափավոր, օգտակար է առողջության համար։ Պարունակում է մեծ քանակությամբ ֆերմենտներ, կիտրոնաթթու, գինեթթու, վիտամիններ՝ В1, В2, С, Р), միկրոտարրեր՝ կալցիում, նատրիում, կալիում, ֆոսֆոր, մագնիում և կենսաբանորեն ակտիվ այլ նյութեր։
Օգտակար հատկությունները
Կարմիր գինին հարուստ է այնպիսի կարևոր հակաօքսիդանտով, ինչպիսին ռեսվերատրոլն է։ Իր հատկություններով այն 10-20 անգամ ավելի ուժեղ է, քան վիտամին E-ն։ Գինին պարունակում է նաև երկաթ և դրա յուրացմանը նպաստող այլ նյութեր, որոնց հաշվին արյան մեջ բարձրացնում է հեմոգլոբինի քանակը։ Նպաստում է էրիթրոցիտների շատացմանը։
Արագացնում է մարսողությունը, խթանում է ախորժակը և թքարտադրությունը։ Ունի անտիսեպտիկ և հակամանրէային հատկություններ, ճնշում է մալարիայի, խոլերայի և տուբերկուլյոզի հարուցիչներին։
Ցուցված է խոցային հիվանդությունների դեպքում։ Նրանում պարունակվող դաբաղանյութերը նպաստում են խոցերի արագ ապաքինմանը։
Ե՛վ սպիտակ, և՛ կարմիր գինին նվազեցնում են խոլեստերինի մակարդակը, կարգավորում են նյութափոխանակությունը, նպաստում օրգանիզմից խարանների և թունավոր նյութերի հեռացմանը։
Բացի այդ, նաև կարգավորում են աղի մակարդակը, ուստի խորհուրդ է տրվում գինի խմել հոդերում աղերի կուտակումները նվազեցնելու համար։
Կարդացեք՝ Ոգելից խմիչքների ազդեցությունը բեղմնավորման և հղիության վրա
Վնասակար հատկությունները
Օգտակար հատկությունները հատուկ են միայն բնական, առանց հավելանյութերի ու գունանյութերի գինիներին։ Ցավոք այսօր շուկայում կան նաև կեղծ գինիներ, որոնք վնասակար են առողջության համար։
Գինու չարաշահումը կարող է հանգեցնել սրտի իշեմիկ հիվանդության, լյարդի ցիրոզի և քղցկեղային բջիջների աճի։
Հղի կանանց հակացուցված է գինի խմել հղիության ընթացքում և կրծքով կերակրման շրջանում։
Հակացուցված է նաև լյարդի, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների, ցիստիտի սրման դեպքում, ինչպես հակաբիոտիկներով բուժման փուլում։