Խնդիրներ, որոնք լուծում է ակտիվացված ածուխը

Խնդիրներ, որոնք լուծում է ակտիվացված ածուխը

1. Մետեորիզմ (փորափքանք)

Մետեորիզմը (փորափքանք) որովայնի փքվածությունն է, որն առաջանում է աղիքներում գազերի կուտակման հետևանքով: Առողջ մարդու ստամոքսում և աղիքներում մշտապես պարունակվում են այդ օրգանների բնականոն տոնուսն ապահովող ոչ մեծ քանակությամբ գազեր, սակայն երբեմն սկսում են անհանգստացնել։ Այդ դեպքում օգնության է հասնում ակտիվացված ածուխը, որն զգալիորեն նվազեցնում է գազերի քանակը։

2. Խոլեստերինի մակարդակի նվազում

Խոլեստերինի բարձր մակարդակը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը։ Ակտիվացված ածուխը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և կողմնակի բացասական ազդեցություն չի թողնում օրգանիզմի վրա։

3. Երիկամների առողջության պահպանում

Յուրաքանչյուր օր երիկամները մոտավորապես 115-140 լ արյուն են մաքրում՝ արդյունքում 1-2լ մեզ արտադրելով։ Երիկամները մաքրող հզոր օրգաններ են, սակայն շաքարավազի, աղի, յուղալի մթերքների ու սննդային հավելանյութերի օգտագործումը հանգեցնում է հիվանդությունների ու երիկամների անբավարարության։ Քանի որ ակտիվացված ածուխն օրգանիզմից մեզի հետ դուրս է մղում վնասակար կուտակումները, օգնում է նաև պահպանել երիկաների առողջությունը։

4. Սննդային թունավորման բուժում

Ծանր թունավորմանն անխուսափելիորեն հաջորդում են սրտխառնոցն ու փսխումը, որովայնի սուր ցավը։ Դրանցից պաշտպանվելու նպատակով պետք է առաջին իսկ ախտանշանների ի հայտ գալուն պես ակտիվացված ածուխ ընդունել։ Այն անմիջապես չեզոքացնում է թույները։

5. Փափուկ մաշկի գաղտնիքը

Ակտիվացված ածուխը կարծես մագնիսի նման քաշում է վնասակար նյութերը և մաքրում մաշկը՝ այն դարձնելով ավելի փափուկ ու առողջ։

6. Շքեղ վարսեր

Ակտիվացված ածուխը մաքրում է նաև մազարմատների ֆոլիկուլում կուտակված վնասակար նյութերը՝ առանձնահատուկ փայլ ու շքեղություն հաղորդելով վարսերին։

7. Կանխում է վաղաժամ ծերացումը

Հաճախ օգտագործելու արդյունքում ակտիվացված ածուխն օրգանիզմից դուրս է մղում թունավոր այն բոլոր նյութերը, որոնք քայքայում են բջիջները և արագացնում ծերացումը։

8. Կանխում է խումհարը

Բոլորին է ծանոթ ալկոհոլ խմելուն հաջորդող գլխացավն ու սրտխառնոցը։ Ակտիվացված ածուխը լավագույնս օգնում է խուսափել այդ տհաճ երևույթներից։

views 101274
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում