Մարմնամարզության դրական ազդեցությունը հղիության ընթացքում

Մարմնամարզությունը ծննդաբեությունը հեշտացնելու և դրանից հետո օրգանիզմը վերականգնելու ամենահարմար և ամենաարդյունավետ միջոցն է։ Ուստի վարժությունների խումբն օգտակար կլինի ինչպես հղիության ընթացքում, այնպես էլ ծննդաբերությունից հետո։ Մարմնամարզությամբ զբաղվելը, սակայն, պետք է համաձայնեցված լինի բժշկի հետ։
Կարդացեք՝ Սպորտ և հղիություն․ արգելված և թույլատրելի ծանրաբեռնվածություն
Մարմնամարզության դրական կողմերը
Հղիության ընթացքում Հղիության ամիսներին կնոջ ներարգանդային ճնշումը բարձրանում է։ Այդ ճնշումը պահելու համար ամուր և ձիգ մկաններ են հարկավոր։ Ճիշտ է, կարող եք հատուկ գոտիներ ձեռք բերել, սակայն լավ կլինի սեփական մկանները զարգացնեք։
Յուրաքանչյուր կին էլ ցանկանում է միշտ գեղեցիկ լինել։ Հղիության ընթացքում հաճախ հանդիպող խնդիրներից են վարիկոզը, վերջույթների այտուցվածությունն ու հղիազոլերը։ Եթե սովորություն դարձնեք պարբերաբար ֆիզիկական վարժություններ կատարելը, կխուսափեք վերոնշյալ խնդիրներից կամ էլ կնվազեցնեք դրանց առաջացման հավանականությունը։
Ֆիզիկական վարժությունները բարելավում են արյան շրջանառությունը և նպաստում, որ այն հասնի ներքին բոլոր օրգաններին, ինչը կարևոր է երեխայի համար։ Մարմնամարզությունը նաև լավացնում է թթվածնի հոսքը դեպի զարգացող երեխան։ Այն կնոջն օգնում է նաև հոգեբանորեն նախապատրաստվել ծննդաբերությանը, դրական տրամադրություն է հաղորդում, բացի այդ, եթե մարզվեք ամուսնու հետ միասին, նա ավելի արագ կգիտակցի իր դերը։
Ծննդաբերության շրջան
Կանայք, ովքեր հղիության շրջանում մարմնամարզությամբ են զբավում, ավելի հեշտ են ծննդաբերում, ավելի կարճ ժամանակահատվածում և առանց բարդությունների։ Եթե կինը վարժությունները կատարում է շեքի և որովայնի հատվածի մկանների առաձգականությունը մեծացնելու համար, ապա զգալիորեն նվազեցնում էծննդաբերության ընթացքում պատռվածքների առաջացման հավանականությունը։
Հետծննդաբերական շրջան
Բազմաթիվ կանայք ծննդաբերությունից հետո որովայնի մկանների խնդիր են ունենում, ինչը հանգեցնում է հղիազոլերի առաջացման կամ էլ որովայնի կախվածության, ինչն էլ իր հերթին երբեմն դառնում է օրգանների իջեցման պատճառ։
Կարդացեք՝ Ձիգ որովայն ծննդաբերությունից հետո
Մտածեք ծննդաբերության հետևանքների մասին դեռևս հղիության առաջին ամիսների ընթացքում, սկսեք մարմնամարզությամբ զբաղվել, որպեսզի հետծննդաբերական շրջանում ավելի արագ կարողանաք վերականգնել և՛ կազմվածքը, և՛ օրգանիզմի ընդհանուր վիճակը։ Հղի կանանց համար նախատեսված ծրագրերի առաջարկներն այսօր շատ են։
Կարող եք հատուկ վարժություններ կատարել ինչպես տարբեր կենտրոններում, լողավազանում, յոգայի կենտրոններում, այնպես էլ տանը։ Հիշեք, որ քայլելը նույնպես օգտակար է։
Նմանատիպ նյութեր

Սպորտը և հղիությունը. ինչպե՞ս համատեղել

Մարզումների բարենպաստ ազդեցությունը մոր և պտղի վրա

Սպորտ և հղիություն․ արգելված և թույլատրելի ծանրաբեռնվածություն

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պե՞տք է հղիության ընթացքում

Լիմոնադ․ օգտակար և վնասակար հատկությունները
