Ինչու՞ են կորյակներ առաջանում հղիության ընթացքում

Ինչու՞ են կորյակներ առաջանում հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում բազմաթիվ փոփոխություններ են կատարվում։ Կորյակների առաջացման պատճառ կարող են դառնալ հորմոնային ֆոնի փոփոխությունները, սթրեսը կամ տոքսիկոզը։ Պետք չէ հուսահատվել և դրանց դեմ պայքարել հնարավոր բոլոր միջոցներով, որովհետև ժամանակի ընթացքում դրանք ինքնուրույն կանհետանան։

Կարդացեք՝ Փորի ցանավորումը հղիության ընթացքում

Այդ, սակայն, չի նշանակում, որ պետք է բոլորովին աչքաթող անեք մաշկի վիճակը։ Հղիության ընթացքում այն մշտական խնամքի կարիք ունի, իսկ ընտրված միջոցները պետք է նախատեսված լինեն հղի կանանց համար։ Մաշկի խնամքի համար կարելի է մրգաթթուներ օգտագործել, ինչպես նաև գլիկոլային թթու և այլ ալֆա-թթուներ։

Այն քսուքները, որոնց բաղադրության մեջ առկա են հակաբիոտիկներ, սալիցիլաթթու, ստերոիդներ և բենզոլ, չի կարելի օգտագործել հղիության ընթացքում։ Ցանկալի է խնամքի միջոցները ձեռք բերել դեղատնից։

Կարդացեք՝ Հղիություն և ճիշտ սննդակարգ․ ինչ են խորհուրդ տալիս սննդաբանները

Ճիշտ սննդակարգը նույնպես օգնում է կանխել կորյակների առաջացումը։ Փորձեք կալցիում և սպիտակուցների պարունակող սննդամթերքներ ուտել, ինչպես նաև սալոր, կանաչ խնձոր, որպեսզի մարսողական համակարգն ավելի լավ աշխատի։ Ուշադիր եղեք, որ փորկապություն չսկսվի, քանի որ կորյակների առաջացման պատճառներից մեկը հենց փորկապությունն է։

Կարդացեք՝ Փորկապությունը հղիության ընթացքում

Որոշ հղի կանայք կորյակային ցանի խնդիր են ունենում։ Ազդրերի, ձեռքերի, ոտքերի կամ փորի վրա փոքր կարմիր կորյակներ են ի հայտ գալիս, ուղեկցվում քորով։ Այդ ցանավորումը վտանգավոր չէ երեխայի համար և անցնում է ժամանակի ընթացքում, պարզապես պետք է համբերատար լինել։

Այսպիսով, հղիության ընթացքում կորյակների առաջացումը բնական երևույթ է և անհանգստանալու կարիք չկա։

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…