Կարելի՞ է սուրճ խմել հղիության ընթացքում

Կարելի՞ է սուրճ խմել հղիության ընթացքում

Շատերի համար սովորական է օրվա ընթացքում մի քանի բաժակ սուրճ խմելը, սակայն հղիության ընթացքում գուցե հարց ծագի՝ կարելի՞ է այն խմել նաև այդ ժամանակ։

Սուրճ կարելի է խմել, բայց ոչ բոլորին։ Պետք է խմեն այն կանայք, որոնք ցածր ճնշում ունեն, որոնք առավոտյան դժվարությամբ են արթնանաում և սովոր են այդ ժամին սուրճ խմելուն։ Հարկավոր է հաշվի առնել, որ չի կարելի սուրճը խմել քաղցած ժամանակ, բացի այդ այն պետք է շատ կոֆեին չպարունակի (օրինակ՝ լուծվող սուրճ), պետք է խմել կաթով։

Կաթի ավելացումը կարևոր է հատկապես հղի կանանց համար։ Բանն այն է, որ սուրճը թեյի պես նպաստում է ոսկորների միջից կալցիումի հեռացմանը, իսկ հղիության ընթացքում կինն առանց այն էլ մեծ քանակությամբ կալցիում է կորցնում։

Ցանկալի է, որ կալցիումը սննդի միջոցով հասնի օրգանիզմին, ուստի ապագա մայրը պետք է կալցիումով հարուստ մթերքներ շատ ուտի, օրինակ՝ քունջութ, կաթնամթերք, ընկուզեղեն, բանջարեղեն, ձուկ և այլն։ Եթե հղի կինը չի ստանում անհրաժեշտ քանակությունը, մեծանում է վաղ օստեոպորոզի զարգացման վտանգը։

Այսպիսով՝ ցանկալի է, որ հղի կինը սուրճը խմի կաթով կամ սերուցքով՝ կալցիումի կորուստը վերականգնելու նպատակով։ Ահա մի քանի նրբություն, որ պետք է հաշվի առնել։

Քանի՞ բաժակ սուրճ է կարելի խմել հղիության ընթացքում։ Մեկ, առավելագույնը՝ օրվա ընթացքում երեք բաժակ։ Չի կարելի խմել քնելուց առաջ։

Սուրճում պարունակվող կոֆեինը նպաստում է անոթային ճնշման բարձրացմանը, իսկ հղիության ընթացքում ճնշումն առանց այն էլ բարձր է լինում, ուստի ավելի լավ է սուրճ չխմել։

Սուրճն օժտված է միզամուղ հատկությամբ։ Ուստի այն կօգնի նրանց, ովքեր անոթային ցածր ճնշման ֆոնին այտուցներ են ունենում։

Եթե հղիությունն ուղեկցվում է տոքսիկոզով, սրտխառնոցով և փսխմամբ, ապա անհրաժեշտ է սուրճ չխմել։

Բարձր թթվայնությամբ գաստրիտի կամ խոցային հիվանդության դեպքում սուրճը հակացուցված է, քանի որ այն բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը, հատկապես քաղցած ժամանակ խմելիս։

Սուրճը կոֆեստոլ է պարունակում, որը օրական 5-6 բաժակ սուրճ խմելու դեպքում բարձրացնում է խոլեստերինի մակարդակը։

Խորհուրդ՝ սուրճը փոխարինեք ցիկորիայով կամ կակաոյով։ Այդ ըմպելիքները մեծ քանակությամբ կալցիում են պարունակում և ավելի օգտակար են, քան սուրճը։

views 38172
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում