Վաղ կլիմաքս․ կա՞ հղիանալու հնարավորություն

Վաղ կլիմաքս․ կա՞ հղիանալու հնարավորություն

Կլիմաքսը սովորաբար սկսվում է 45 տարեկանից հետո։ Եթե ձեր մոր կամ տատիկի դեպքում այն սկսվել է ավելի վաղ, ապա ամենայն հավանականությամբ դուք ևս հակում ունեք վաղ մենոպաուզայի։ Այդ դեպքում բժիշկները բնական երևույթ են համարում, իսկ եթե ժառանգական հակվածություն չլինելու դեպքում վաղ մենոպաուզան կարող է վկայել օրգանիզմի աշխատանքի խանգարումների մասին։

Կլիմաքսը բնորոշվում է ձվարանների հյուծմամբ և որպես հետևանք՝ սեփական ձվաբջջով հղիանալու անկարողությամբ։ Ըստ այդմ՝ վաղ կլիմաքսին է վերաբերում նաև ձվարանների հյուծումն ու հորմոնային խանգարումները։ Եթե սեփական ձվաբջջով հղիանաու հնարավորություն չկա և միակ ելքը արտամարմնային բեղմնավորումն է, ապա հորմոնային անհավասարակշռությունը լիովին շտկելի է։

Կարդացեք՝ Վերարտադրողական տարիք

Վերարտադրողական ֆունկցիայի վաղաժամ մարմանը նպաստող գործոններն են՝

  • ժառանգականությունը, 
  • նախկինում տարած գինեկոլոգիական վիրահատություններ, 
  • աուտոիմունային հիվանդություններ, 
  • էնդոկրին համակարգի, հիմնականում՝ վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումներ, 
  • ճառագայթային թերապիա օնկոլոգիական հիվանդությունների դեպքում, 
  • սթրես, 
  • տարած և լիարժեք չբուժված վարակիչ հիվանդություններ, 
  • վնասակար սովորություններ և այլն։

Ե՞րբ անհանգստանալ

Ինչպե՞ս տարբերել դաշտանի ուշացումը վաղ կլիմաքսից։ մենոպաուզայի հիմնական նշանը, իհարկե, դաշտանի բացակայությունն է։ Սկզբնական շրջանում դաշտանը դադարներով է լինում, հետագայում դառնում է սակավարյուն՝ ժամանակ առ ժամանակ աչքի ընկնելով նաև առատությամբ։ Դիտվում է հեշտոցի չորություն, սեռական ցանկության նվազում, տրամադրության հաճախակի փոփոխություններ, ջերմային առհոսք և այլն։

Պետք չէ կենտրոնանալ այս ախտանշանների վրա, որովհետև դրանք, իրականում, շատ նման են գինեկոլոգիական և էնդոկրին մի շարք հիվանդությունների ախտանշաններին։ Այդ պատճառով էլ հարկավոր է աչքաթող չանել օրգանիզմի ազդանշանները և դիմել բժշկի, որն էլ կախտորոշի խնդիրը։

Կկատարվի կլինիկական զննում, ուլտրաձայնային հետազոտություն և հորմոնային վիճակի ստուգում։ ՈւՁՀ-ն կօգնի գնահատել ձվարանների վիճակը և դրանցում ֆոլիկուլների առկայությունը։

Ստուգվում է հետևյալ հորմոնների մակարդակը՝

  • ֆոլիկուլախթանիչ հորմոն, 
  • լյուտեինիզացնող հորմոն, 
  • պրոլակտին, 
  • անտիմյուլլերյան հորմոն, 
  • թիրեոտրոպ հորմոն և այլն։

Համակողմանի հետազոտությունից հետո հնարավոր կլինի պարզել դաշտանի դադարի պատճառները և վիճակի շտկման հետագա մարտավարությունը։ Հնարավոր է, որ հավելյալ միջամտությունների կարիք զգացվի:

Հղիություն

Վաղ դաշտանադադարի և AMH հորմոնի մակարդակի ցացր լինելու դեպքում երեխա ունենալու միակ միջոցը դառնում է արտամարմնային բեղմնավորումը դոնորային ձվաբջջով։

Եթե ֆոլիկուլներ կան, AMH հորմոնը նորմայի մեջ է, և խնդիրը միայն հորմոնային անհավասարակշռությունն է, ապա նշանակվում է հորմոնափոխարինիչ թերապիա, որը վերացնում է կլիմաքսի տհաճ ախտանշանները, թույլ է տալիս խթանել ձվազատումը և բեղմնավորման հնարավորություն է ընձեռում։

Բուժման արդյունքը մեծապես կախված է հաջողության հանդեպ հոգեբանական տրամադրվածությունից և բուժումը ճիշտ ժամանակին սկսելուց։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում