Կրծքի նախապատրաստումը կերակրմանը

Կրծքի նախապատրաստումը կերակրմանը

Հղիության առաջին իսկ օրերից սկսած կուրծքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում՝ պատրաստվելով կերակրմանը։ Փոփոխություններն արտահայտվում են այտուցվածությամբ և դյուրագրգռությամբ, պտուկների գույնի մգացմամբ։ Հղիության կեսերին դեղնավուն, թանձր արտադրություն՝ կաթնախեժ է նկատվում։

Կարդացեք՝ Կաթնախեժ և հասուն կաթ

Կրծքի մեծացումը կարող է հանգեցնել մաշկի վրա զոլերի առաջացման, բացի այդ կուրծքը պահող մկանները չեն հաղթահարում ծանրությունը, և կրծքի ձևն աստիճանաբար փոխվում է։ Այդ պատճառով հարկավոր է մասնագիտացված խանութից կամ դեղատնից ձեռք բերել կրծկալ, որն իր հատուկ կառուցվածքի շնորհիվ կպահի կուրծքը։

Ինչպե՞ս խուսափել պտուկների ճաքից

Պետք չէ հղիության ամբողջ ընթացքում պտուկները շփել չոր սրբիչով՝ կարծելով, թե այդպես կուրծքը կնախապատրաստեք կերակրման։ Պտուկների ավելորդ գրգռումը հանգեցնում է արգանդի կրճատման, հիպերտոնուսի, հետևաբար և վիժման վտանգի առաջացման։ Կարելի է լոգանքից հետո միայն կոշտ սրբիչով սրբել պտուկները։ Հիմնականում մեխանիկական ոչ մի նախապատրաստում չի պահանջվում, ճաքեր միևնույնն է կառաջանան, եթե երեխան սխալ բերանն առնի պտուկը։

Կարդացեք՝ Կուրծքը հղիության ընթացքում

Բարեհաջող կրծքով կերակրման գլխավոր պայմանը երեխային կրծքին ճիշտ մոտեցնելն է։ Փոքրիկը պետք է բերանն առնի պտուկի հնարավորինս մեծ մասը և ոչ թե միայն ծայրը։

Կարդացեք՝ Կրծքով կերակրման կանոններ

Կրծքով կերակրմանը նախապատրաստվելու կարևոր տարրերից է նաև հոգեբանական գործոնը։ Պետք չէ վախենալ, թե չեք կարողանա կերակրել, որովհետև ձեզ ծանոթ որևէ մեկը նույնպես չի կարողացել կերակրել։ Բոլոր կանայք էլ կարող են կերակրել երեխային, չնայած որ երբեմն այն կապված է որոշակի դժվարությունների հետ։

Ավելի շատ շփվեք այն կանանց հետ, ովքեր հաջողությամբ են կերակրում իրենց երեխային և դրական փորձ ունեն։ Հիշեք, որ ժառանգականությունը և կրծքի չափը չեն ազդում կաթի քանակի վրա։

views 23512
Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Բարդություններ / միջամտություններ

Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Ծննդաբերություն

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ