Կրծքի և վաղ հասակի երեխաների սնուցումը

Կրծքի և վաղ հասակի երեխաների սնուցումը

Վաղ մանկական հասակը երեխայի աճի, զարգացման, առողջության և վարքագծի ձևավորման ամենավճռորոշ շրջանն է։ Հենց այս ժամանակահատվածում է առավել կարևոր երեխայի բարենպաստ սնուցումը՝ առողջության հնարավորինս լավ ցուցանիշների հասնելու համար։ Առողջությունը ներառում է ոչ միայն աճն ու զարգացումը, այլև հիվանդություններին դիմադրելու և ապաքինվելու ունակությունը։

Մինչև հինգ տարեկան երեխաների մեկ երրորդից ավելին թերսնվում է և այդ պատճառով կամ անբավարար հասակ ունի, և/կամ քաշ, կամ վիտամին A-ի, երկաթի ու այլ միկրոնուտրիենտների անբավարարություն: Թերսնուցումը բարձրացնում է հիվանդացությունն ու մահացությունը և, ԱՀԿ-ի տվյալներով, աշխարհում տարեկան մոտ 10 միլիոն մինչև հինգ տարեկան երեխաների մեկ երրոդի մահացության ուղղակի կամ անուղղակի պատճառ է դառնում: Եթե բոլոր երեխաները բացառապես կրծքով կերակրվեին ծննդյան պահից մինչև վեց ամսականը լրանալը, աշխարհում տարեկան 1,3 մլն կյանքեր կփրկվեին, իսկ միլիոնավոր երեխաներ ավելի առողջ կլինեին: Վաղ մանկական հասակում անբավարար սնուցումը հանգեցնում է աճի և զարգացման երկարատև խանգարման:

Ապացուցված է, որ կյանքի առաջին երկու տարիների թերսնուցումը հանգեցնում է ոչ միայն չափահաս տարիքում իր պոտենցիալի համեմատ մի քանի սմ-ով ավելի ցածր հասակ ունանալուն, այլև մտավոր զարգացման համեմատաբար ցածր մակարդակին և ֆիզիկական աշխատանք կատարելու նվազ ունակություններին: Աղջիկների թերսնուցումը ազդում է նաև նրանց վերարտադրողական ֆունկցիայի վրա` մեծացնելով ծննդյան փոքր քաշով նորածին ունենալու և բարդացած ծննդաբերության վտանգը: 

Ընդհանուր առմամբ, մեծ թվով երեխաների թերսնուցումը բացասաբար է անդրադառնում ազգի համընդհանուր զարգացմանը: Ոչ ճիշտ սնուցումը կարող է հանգեցնել նաև մանկական գիրության, որը հետզհետե ավելի լուրջ հասարակական առողջապահության խնդիր է դառնում մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Ապացուցված է, որ ապրելակերպի վերաբերյալ կարևորագույն ընտրությունները, որոնցով պայմանավորված են հետագա ողջ կյանքի առողջական ռիսկերը, անհատը կատարում է մանկության և դեռահասության շրջանում, այդ պատճառով խիստ կարևոր է, որ երեխաները վաղ մանկական հասակից բալանսավորված օրաբաժին ունենան:

Առողջ սնունդ ընտրելու վարքագծի ու ֆիզիկական ակտիվության խրախուսումը ինչպես թերսնուցումից, այնպես էլ գիրության ներկայիս էպիդեմիայից պաշտպանվելու լավագույն միջոցներն են:

 

 

 

 

Մանկաբուժություն: Ուս. ձեռնարկ, ԵրՊԲՀ հրատ.

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիությունը (Biochemical pregnancy) հղիության շատ վաղ փուլում…

Կեսարյան հատում (Կեսարյան ծննդաբերություն)

Կեսարյան հատում (Կեսարյան ծննդաբերություն)

Կեսարյան հատումը (C-section) վիրահատական միջամտություն է…