Պելվիոպերիտոնիտ

Պելվիոպերիտոնիտ

Պելվիոպերիտոնիտը տեղային սահմանափակ պերիտոնիտ է, որն առաջանում է որպես երկրորդային հիվանդություն լուրջ կամ թարախային սալպինգիտի և արգանդափողերի ու ձվարանների թարախային գոյացությունների, պիովարեի, պիոսալպինքսի դեպքում։

Ախտածագումը

Պելվիոպերիտոնիտի հարուցիչը հաճախ գոնոկոկն է լինում, ինչպես նաև մանրէային ասոցիացիաները, որոնք ներառում են աէրոբ և անաէրոբ ֆլորա, քլամիդիաներ, միկոպլազմաներ։ Գործոնները, որոնք նպաստում են վարակի ներթափանցմանը փոքր կոնքի խոռոչ, ներառում են արգանդի պերֆորացիա, արգանդափողերի հիդրո- և պերտուբացիա, մետրոսալպինգոգրաֆիա, հղիության ընդհատման նպատակով արգանդի խոռոչ ներմուծած քիմիական նյութեր։ Տարբերում են լուրջ-ֆիբրոզային և թարախային պելվիոպերիտոնիտ։

Ախտանշանները

Պելվիոպերիտոնիտի դեպքում որովայնի ստորին հատվածում սուր ցավ է ի հայտ գալիս, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-39°С, առաջանում է սրտխառնոց և փսխում։ Որովայնը չի մասնակցում շնչառության գործընթացին,աղիների գալարակծկանքը թուլանում է։ Դիտվում է լեյկոցիտոզ, ԷՆԱ-ի կտրուկ մեծացում։ Գինեկոլոգիական հետազոտությունը դժվարանում է որովայնի առաջնապատի խիստ ցավի և մկանների լարվածության պատճառով։

Ախտորոշումը

  • Կյանքի անամնեզ։ 
  • Ընդհանուր հետազոտություն։ 
  • Գինեկոլոգիական հետազոտություն։ 
  • Արյան ընդհանուր հետազոտություն։ 
  • Որովայնի խոռոչի ասեղնածակում հեշտոցի հետին կամարի միջով։ 
  • Փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ։ 

Բուժումը

Բուժումը կազմակերպվում է սուր սալպինգոօֆորիտի բուժման ընդհանուր սկզբունքների համանմանությամբ և կախված է պելվիոպերիտոնիտի աստիճանից։ Սկզբնական փուլում այն ուղղված է բորբոքային պրոցեսի սահմանափակմանը՝ պառկած ռեժիմ, որովայնի ստորին հատվածի սառեցում (սառը ջեռակ)։

Նշանակվում է դեղորայքային թերապիա՝

  • հակաբիոտիկներ (հաշվի է առնվում հարուցչի տեսակը և նրա զգայունակությունը հակամանրէային դեղորայքի հանդեպ), 
  • դեզինտոքսիկացիա՝ ինֆուզիոն-տրանսֆուզիոն թերապիա, 
  • հակահիստամինային դեղորայք, 
  • հակաբորբոքային դեղամիջոցներ,
  • վիտամիններ, 
  • հնարավոր է արյան ուլտրամանուշակագույն ճառագայթում, 
  • որովայնի խոռոչի ասեղնածակում հեշտոցի հետին կամարի միջով, 
  • վիրահատական բուժում (ցուցված է, եթե պելվիոպերիտոնիտն ընթանում է պիոսալպինքսի, պիովարի, փողաձվարանային աբսցեսի ֆոնին)։ 

 

Աղբյուրը՝ Практическая гинекология Лихачев В.К. 2007 г.
Թարգմանությունը՝ sotskiy.am

views 5044
Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վերարտադրողական շրջան

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Հղիության պլանավորում

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Վաղ ձվարանային անբավարարություն․ երբ ձվարանների ֆունկցիան նվազում է ժամանակից շուտ

Վերարտադրողական շրջան

Վաղ ձվարանային անբավարարություն․ երբ ձվարանների ֆունկցիան նվազում է ժամանակից շուտ

Հաճախակի կրկնվող վիժումներ․ պատճառներ, հետազոտություններ և վերարտադրողական կանխատեսում

Հղիության պլանավորում

Հաճախակի կրկնվող վիժումներ․ պատճառներ, հետազոտություններ և վերարտադրողական կանխատեսում