Իմբիր կամ կոճապղպեղ․ հրաշագործ միջոց

Իմբիր կամ կոճապղպեղ․ հրաշագործ միջոց

Իմբիրը (Հայերեն այլ անվանումներն են` կոճապղպեղ, տաքկոճ, կոճ պղպեղ, սնգրվեղ, զանճաֆիլ (ըստ Ա. Ամասիացու) դեռևս հին ժամանակներից է հայտնի որպես անուշահոտ, սուր համով ու բուժիչ եզակի հատկություններով օժտված մթերք։

Կոճապղպեղի օգտակար հատկությունները

Իմբիրն ամրապնդում է օրգանիզմի դիմադրողական համակարգը և լավացնում է ընդհանուր ինքնազգացողությունը։

Օժտված է հակաբորբոքային, քրտնաբեր, խորխաբեր ու տաքացնող հատկություններով, այդ պատճառով էլ շատ օգտակար է գրիպի և հարբուխի բուժման ու կանխարգելման հարցերում։

Օգնում է կարգավորել արյան շրջանառությունը և նպաստում է արյան մաքրմանը, խոլեստերինի մակարդակի նվազմանը, ամրացնում է սրտամկանը և անոթների պատերը։

Օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման հրաշալի միջոց է։

Իմբիրը լավացնում է ամբողջ մարսողական համակարգի աշխատանքը և լավացնում է ախորժակը։

Օգնում է օրգանիզմից դուրս բերել խարաններն ու թունավոր նյութերը։

Իմբիրն ունակ է չեզոքացնել բազմաթիվ թույներ, այդ պատճառով էլ թունահարումների դեպքում կրկին հրաշալի միջոց է։

Նպաստում է օրգանիզմում նյութափոխանակության արագացմանը։

Հրաշալի օգնական է ավելորդ քաշի դեմ պայքարողների համար։

Վերացնում է բերանի տհաճ հոտը և նպաստում բերանի խոռոչի հիվանդությունների բուժմանը։

Կոճապղպեղն օգնում է նաև սրտխառնոցի, հղի կանանց տոքսիկոզի և տրանսպորտում գլխապտույտի դեմ։

Օժտված է ցավազրկող հատկությամբ։

Օգնում է արթրոզների և արթրիտների դեպքում։

Իմբիրը նաև աֆրոդիզիակ է, նպաստում է սեռական հակման բարձրացմանը։

Օգնում է հաղթահարել դաշտանային ցավը։

Իմբիրն օգտագործում են նաև մաշկային հիվանդությունների բուժման ընթացքում։

Այն լավացնում է տրամադրությունը, օգնում հանգստանալ և ազատվել սթրեսից։

Դանդաղեցնում է օրգանիզմի ծերացմանը գործընթացները։

Լավացնում է հիշողությունը։

Կոճապղպեղի հակացուցումները

Մասնագետները կարծում են, որ իմբիրը լիովին անվնաս է օրգանիզմի համար, սակայն հազվադեպ կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել և կողմնակի ազդեցություն ունենալ՝ այրոց, փորկապություն և այլն։ Բացի այդ՝ հիշեք, որ անգամ ամենաօգտակար մթերքը չափից շատ օգտագործելու դեպքում կարող է վնասել։

views 26858
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում