Սոխ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Սոխ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Սոխն աշխարհի գրեթե բոլոր խոհանոցներում ամենահայտնի բանջարեղեններից մեկն է։ Այն օժտված է ոչ միայն համային հրաշալի որակներով, այլև բուժիչ հատկություններով, որոնց շնորհիվ հնարավոր է պաշտպանվել կամ բուժել բազմաթիվ հիվանդություններ։

Սոխն առավել օգտակար է թարմ վիճակում, քանի որ ջերմային մշակման ընթացքում բազմաթիվ օգտակար հատկություններ կորչում են։ Այն պարունակում է A, C, E, PP, ինչպես նաև B խմբի վիտամիններ, շաքար, ֆիտոնցիդներ, ազոտային նյութեր, օրգանական թթուներ, մակրոտարրեր և միկրոտարրեր՝ կալիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, մագնիում, կոբալտ և օրգանիզմի համար օգտակար այլ նյութեր։

Երկաթի պարունակությամբ սոխը չի զիջում գազարին, իսկ շաքարի պարունակությամբ (որոշ տեսակները միայն) գերազանցում է ձմերուկին։

Սոխի կալորիականությունը 100գր սոխի կալորիականությունը 40կկալ է, իսկ կանաչ սոխինը՝ 20կկալ։

Օգտակար հատկությունները

  • Սոխը սխտորի և քրքումի պես բնական հակաբիոտիկ է համարվում։ 
  • Օժտված է վառ արտահայտված հակասեպտիկ և մանրէասպան ազդեցությամբ, ոչնչացնում է բազմաթիվ վնասակար մանրէներ։ 
  • Նպաստում է օրգանիզմի դիմադրողական համակարգի ամրապնդմանը։ 
  • Օգնում է կանխարգելել և հաղթահարել հարբուխը։ 
  • Կանոնավոր օգտագործման դեպքում դրականորեն է ազդում սրտանոթային համակարգի վրա, նպաստում է խոլեստերինի մակարդակի իջեցմանը, ամրացնում է անոթների պատերը։ 
  • Օգտակար է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար։ 
  • Գրգռում է ախորժակը, նպաստում է սննդի լավ յուրացմանը։ 
  • Ունի միզամուղ թույլ հատկություն։ 
  • Կանոնավոր օգտագործումը բարենպաստ է ազդում մազերի, մաշկի, եղունգների ու ատամների առողջության վրա։ 
  • Ուժեղացնում է սեռական ֆունկցիան։

Սոխի հակացուցումները

Խոհարարական չափաքանակով օգտագործելու դեպքում սոխը հակացուցումներ չունի։ Չափից շատ օգտագործելու դեպքում կարող է բացասական հետևանքների հանգեցնել։ Ներքին օրգանների լուրջ հիվանդությունների և սոխը բուժման նպատակով օգտագործելու դեպքում պարտադիր պետք է դիմել բժշկի խորհրդատվության։

 

Թարգմանությունը և խմբագրումը՝ www.sotskiy.am

views 10612
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում