Քրքում․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Քրքում․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Քրքում աշխարհում ամենահայտնի համեմունքներից մեկն է։ Համային հրաշալի որակներից բացի օժտված է նաև օգտակար բազմաթիվ հատկություններով և բնական հակաբիոտիկ է համարվում։

Քրքումով են համեմում տարատեսակ ուտեստներ՝ ձվածեղ, աղցաններ, սոուսներ, ապուրներ, մակարոնեղեն, բրինձ, մսային ու ձկնային ուտեստներ, անգամ հրուշակեղեն և այլն։

Այն պարունակում է վիտամին C, K, E, ինչպես նաև B խմբի վիտամիններ (B1, B2, B3, B6, B9), եթերային յուղեր, երկաթ, քրքում գունանյութ, յոդ, ֆոսֆոր, կալցիում, սելեն և առողջության պահպանման համար կարևոր այլ նյութեր։

Կալորիականությունը

100 գր քրքումի կալորիականությունը 350 կկալ է։

Օգտակար հատկությունները

Նպաստում է իմունիտետի ամրապնդմանը։

Օժտված է հակամանրէային ուժեղ ազդեցությամբ և բնական հակաբիոտիկ է համարվում, որը բացասաբարի չի ազդում լյարդի և ստամոքսաղիքային տրակտի վրա։

Կանոնավոր օգտագործման դեպքում քրքումը նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Նպաստում է սրտամկանի ամրացման, ճնշման կարգավորմանը, բարենպաստ ազդեցություն է թողնում անոթների վրա, լավացնում է արյան որակը։

Օգտակար է բրոնխային-թոքային հիվանդություն ունեցող մարդկանց համար։

Բարենպաստ ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա։

Լավ ազդեցություն է թողնում ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի վրա, մեծացնում է աղորժակը, լավացնում է մարսողությունը և ծանր սննդի յուրացումը, կարգավորում է լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, լավացնում է ստամոքսի միկրոֆլորան, նվազեցնում է գազագոյացումը։

Օրգանիզմը մաքրում է խարաններից և թույներից։

Քրքումն օգտակար է կնոջ առողջության համար, նպաստում է մենստրուալ ցիկլի կարգավորմանը, պաշտպանում է գինեկոլոգիական հիվանդություններից, լավացնում է վերարտադրողական ֆունկցիան։

Շատ օգտակար է նաև տղամարդկանց համար, պաշտպանում է պրոստատիտից, ուժեղացնում է սեռական ֆունկցիան։

Քրքումը շատ լավ է ազդում նաև ոսկորների վրա, այդ պատճառով խորհուրդ է տրվում ընդգրկել երեխաների և տարեցների սննդակարգում։

Նպաստում է սպիտակուցների յուրացմանը, ինչը շատ կարևոր է սպորտսմենների և երեխաների համար։

Հակացուցումները

Լեղապարկի և լեղուղիների հիվանդությունների, հղիության, ինչպես նաև դեղորայքային բուժում ստանալու ընթացքում քրքումն օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ։ Բացի այդ անգամ լիովին առողջ մարդիկ չպետք է մոռանան, որ քրքումն օգտակար է միայն չափավոր և կանոնավոր օգտագործման դեպքում։

views 21654
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում